|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու վերաբերյալ որոշման մասին հայտարարություն է տարածել:
«Ամեն ինչի հետևում Նեթանյահուն է: Մենք դեմ ենք այդ ստորագրությանը, այդ որոշմանը: Անհնար է, որ դա ընդունենք: Այսօր մենք Սիրիայի ռեժիմի հետ ունենք այլ ձևի հարաբերություններ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է ընդունենք այդ որոշումը: Ընդհակառակը` Թուրքիայի Հանրապետությունը մշտապես սկզբունքային դիրքորոշում է ցուցաբերել` դրանք Սիրիայի և սիրիացի ժողովրդի հողերն են: Այս ստորագրությունը չի օրինականացնի Իսրայելի բռնազավթումը: Այնպիսի տպավորություն է, որ Թրամփի այս ստորագրությունը այս պահին նախընտրական դժվար կացության մեջ հայտնված Նեթանյահուին ավանդական նախընտրական նվեր է: Կոռուպցիայի մեջ մեղադրվող և օրենքի առաջ պատասխան տվող Նեթանյահուին այս նվերը օգուտ չի տա: Մենք ՄԱԿ-ում այս թեմայով կանենք այն, ինչ անհրաժեշտ է»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը: