|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ադրբեջանի կողմից Իրանին որևէ սպառնալիք չի լինի. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խորհրդական Մեհդի Սանաիի հետ հանդիպմանը:
Նա ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը շահագրգռված է զարգացնել Իրանի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը բարիդրացիության ոգով, առանց որևէ սահմանափակումների և փոխշահավետ հիմքերի վրա, ուստի երկու երկրների հարաբերությունների առանցքային կետը վստահության ամրապնդումն ու թյուրիմացությունների վերացումն է։
Իր հերթին, Իրանի նախագահի խորհրդական Մեհդի Սանաին ասել է, որ երկու երկրների հարաբերությունների մակարդակը պետք է դուրս գա զուտ դիվանագիտական ձևաչափից և տարածվի այլ պետական և մասնավոր հատվածների վրա։