|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Ժամանակակից հասարակութայն տնտեսական խնդիրները կապված չեն մեկ մարդու հետ, եւ մենք չենք կարող ամբողջ մեղքը բարդել մեկ մարդու վրա», – նախագահը փորձեց հասնել ընդդիմախոսներին՝ համոզմամբ, որ տնտեսության հիմնական խնդիրները կապված են «թշնամու հետ լայնամասշտաբ տնտեսական պատերազմի» հետ, որի տակ, սըտ երեւույթին, կային նախ եւ առաջ պատժամիջոցների ճնշումը մեծացնող արեւմտյան երկրները: Փեզեշքիյանը մեջլիսին շատ անկեղծ ասել է՝ կցանկանար բանակցել, աակայն փոխել է իր դիրքորոշումը գերագույն առաջնորդի արտահայտություններից հետո: «Անձամբ ես կարծում էի՝ ավելի լավ է բանակցել (Ամերիկայի հետ), բայց Գերագույն առաջնորդն ասաց՝ մենք չենք բանակցի ԱՄՆ-ի հետ: Ուստի ես համաձայնեցի, որ մենք չենք բանակցելու ԱՄՆ-ի հետ:Դա րավեց եւ ավարտվեց։ Երբ գերագույն առաջնորդն ուղղություն է մատնանշում՝ մենք պետք է հարմարվենք դրան: Հարմարվելու համար մենք պետք է փորձենք գտնել ճանապարհը»:
Որոշ դիտորդներ շտապել են այս խոսքերից հեռուն գնացող հետեւություններ անել՝ եզրակացնելով երկրի ղեկավարությունում հասունացող լուրջ հակամարտության մասին, գրում է իրանագետ Նիկոլայ Բոբկինը՝ հիշեցնելով իրանական վաղեմի ավանդույթի մասին, «ըստ որի ամենաազդեցիկ դեմքը ոչ թե նախագահն է, այլ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին»: Դրա հետ մեկտեղ, «պետք չէ դրանից եզրակացնել, որ նախագահի դերն աննշան է։ Իրանի ներկայիս ղեկավարի նախորդների քաղաքական հայացքները բազմազան էին՝ ավանդականից մինչեւ ռեֆորմիստական։ Այն զգալի ազդեցություն է ունեցել պետության քաղաքական կուրսի վրա, իսկ տարբեր քաղաքական ուժերի միջեւ մրցակցությունը դարձել է երկրի քաղաքական կյանքի անբաժանելի մասը»։
Ահա եւ հիմա, Հեմմատիի պաշտոնանկությունից հետո, մեջլիսի պահպանողական մեծամասնությունը առավելագույն ջանքեր գործադրեց, որպեսզի հեռացնի Փեզեշքիյանի հիմնական ուղեկիցներից մեկին՝ Արեւմուտքի հետ սերտորեն կապված ռազմավական հարցերով փոխնախագահ, արտաքին գործերի նախկին նախարար, 2015 թ-ի «միջուկային գործարքի» ճարտարապետներից մեկին՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆին, որը մարտի սկզբին հայտարարեց հրաժարական տալու իր մտադրության մասին։ Դա տեղի է ունեցել Իրանի դատական իշխանության ղեկավար Գոլյամ Հոսեյն Մոհսենի-Էջեյի հետ զրույցից հետո, որը Զարիֆին խորհուրդ է տվել վերադառնալ ակադեմիական ոլորտ՝ կառավարության վրա հետագա ճնշումները կանխելու նպատակով: Հայտնի է, որ իրանցի ամենանշանավոր արեւմտամետի երկու երեխաներն ամերիկյան քաղաքացիներ են, ինչը հակասում է օրենսդրական նորմին, որը թույլ չի տալիս բարձր պետական պաշտոններ զբաղեցնել մերձավոր ազգականների օտարերկրյա քաղաքացիության դեպքում: 2024ին Զարիֆը վերադարձավ քաղաքականություն՝ աջակցելու նախագահին՝ դառնալով նրա արտաքին քաղաքականության խորհրդականը։ Փորձելով շահարկել Զարիֆի ժողովրդականությունը բնակչության լիբերալ-ռեֆորմիստական մասի եւ որոշ չափով էթնո-դավանական փոքրամասնությունների շրջանում՝ Փեզեշքիյանն առաջարկեց բանակցություններ սկսել Արեւմուտքի հետ՝ նպատակ ունենալով վերացնել պատժամիջոցները եւ բարելավել բնակչության կենսապայմանները։ Համաձայնելով Զարիֆի հետ՝ նա խոստովանել է, որ պատժամիջոցների ճնշման ներքո երկիրը դժվար թե կարողանա հասնել ազգային զարգացման ծրագրերում սահմանված նպատակներին։Նախագահական ընտրություններում հաղթանակ տանելով՝ Փեզեշքիյանն ի սկզբանե հասկացրել է՝ մտադիր չէ փոխել քաղաքականության հիմնական սկզբունքներն ու ռազմավարական ուղենիշները, նույնիսկ եթե նա կարողանար դա անել, նշում է Բոբկինը։ Այնուամենայնիվ, շատերը հույս ունեին բարելավել երկրի տնտեսական իրավիճակը եւ ձեւավորել ավելի արդյունավետ կառավարություն, որի առանցքային պաշտոնները կզբաղեցնեին ավելի քիչ քաղաքականացված եւ ավելի իրավասու մասնագետներ:
Ձգտելով պահպանել շահերի հավասարակշռությունը՝ իր կադրային քաղաքականության մեջ նախագահը ձգտում էր չհրահրել մեջլիսի պահպանողական մեծամասնության դժգոհությունը, սակայն Հեմմաթիի եւ Զարիֆի պաշտոնանկությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին Փեեզշքիյանի դիրքերի անկայունությունն ու խոցելիությունը։ Նրա դրությունը խորացնում է Թրամփի եւ հատկապես Նեթանյահուի կառավարության անզիջում հռետորաբանությունը Իսրայելում, որը, ինչպես ցույց տվեց անցած աշնանը Իրանի հակաօդային պաշտպանության դիրքերին հասցված հարվածը, պատրաստ է «իրանական հարցի» լուծման նպատակով ամենավճռական քայլերին։
Այնուամենայնիվ, խաղաղ բանակցությունների որոշակի հույս պահպանվում է, քանի որ Սպիտակ տան տերը, պահպանելով առավելագույն ճնշումը Թեհրանի վրա, միեւնույն ժամանակ չի բացառում միջուկային համաձայնագրի վերականգնման դիվանագիտական ուղիները: Այս կապակցությամբ հազիվ թե պատահական են արտահոսքերը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Ռուսաստանի հնարավոր միջնորդության մասին, ինչը, իբր, քննարկվել է Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններում, եւ որի մասին, Bloomberg-ի պնդմամբ, Թրամփը Պուտինին խնդրել է վերջերս կայացած հեռախոսազրույցում: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ «Ռուսաստանը կարծում է՝ ԱՄՆ-ն եւ Իրանը պետք է բոլոր խնդիրները լուծեն բանակցությունների միջոցով», Մոսկվան «պատրաստ է անել հնարավորը դրան հասնելու համար»: Անուղղակիորեն ռուսական միջնորդությունը հաստատել էէ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ երկրների համար «բնական է» իրենց օգնությունն առաջարկելը։
Իրանում չեն ստացել Թրամփից ռահբար Ալի Խամենեիին ուղղված նամակը ՝ «միջուկային» բանակցությունները վերսկսելու առաջարկով, որը պետք է փոխանցեր էմիրաթցի դիվանագետներից մեկը: «Կգերադասեի գործարք կնքել: Վստահ չեմ, որ բոլորն ինձ հետ համաձայն են, բայց մենք կարող ենք այնպիսի գործարք կնքել, ինչպիսին կլիներ, եթե դուք հաղթեիք ռազմական հակամարտությունը: Բայց ժամանակն անցնում է: Ժամանակը մոտենում է: «Այսպես թե այնպես, ինչ-որ բան տեղի կունենա», - բացատրում է «գործարքի վարպետն» իր բնորոշ ոճով՝ փորձելով հակառակորդին քշել մի անկյուն՝ ստիպելով դիպել շտապ քայլերի։ Իսկ քուվեյթյան պարբերականներից մեկի հրապարակման համաձայն՝ վերջերս Թեհրան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հավաստիացրել է իրանցի գործընկեր Աբաս Արաղչիին, որ Մոսկվան պատրաստ է միջնորդ հանդես գալ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ: Լավրովը, իբր, խորհուրդ է տվել իրանական կողմին, ձեռնպահ մնալով «եվրոպական եռյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) հետ բանակցություններից, ուղղակի շփումների գնալ Թրամփի վարչակազմի հետ, ինչին ի պատասխան՝ Արաղչին երեք պայման է հնչեցրել, որոնց կատարումից հետո Թեհրանը կարող է ուղղակի շփումներ սկսել Վաշինգտոնի հետ՝ բանակցություններ առանց նախապայմանների, ամերիկյան պատժամիջոցների դադարեցում եւ «երկրի միջուկային օբյեկտներին հարվածների կապակցությամբ Իսրայելի մշտական սպառնալիքների դադարեցում»:
Մարտի 14-ին Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի փոխարտգործնախարարների կայանալիք բանակցություններից առաջ Չինաստանի արտաքին գործերի նախարաությունում խոսել են Իրանի միջուկային խնդրի շուրջ: Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը Իրանի դեսպան Ղազեմ Ջալալիի հետ քննարկել էր Իրանի միջուկային ծրագրի դեմ պայքարի միջազգային ջանքերը:
Միաժամանակ Չաբահար նավահանգստի մոտակայքում մեկնարկել են «Մոսկվայի անվտանգության գոտի – 2015» զորավարժությունները, որոնք ուղղված են Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի ռազմածովային ուժերի միջեւ փոխգործակցության ամրապնդմանը: Մոսկվայի եւ Թեհրանի համագործակցությունն ամրապնդվեց 2022 թ-ի փետրվարին նախկին Ուկրաինական ԽՍՀ տարածքում հատուկ գործողության մեկնարկի հետ։ Անցած հունվարին Մոսկվայում ստորագրվեց ռազմավարական համագործակցության մասին ռուս-իրանական պայմանագիրը (թեեւ առանց երկու կողմերի ավելորդ պարտավորությունների), նըդ որում երկու երկրներն էլ լավ հարաբերություններ են պահպանում Չինաստանի հետ։ Այս ամենը որոշակի հույս է տալիս բանակցային գործընթացի համեմատաբար հաջող ընթացքի համար, որը կոչված է Մերձավոր Արեւելքը հետ քաշել լայնածավալ զինված հակամարտության վտանգավոր եզրից, որի հետեւանքները կլինեն նույնքան անկանխատեսելի, որքան աղետալի:
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի