Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի երկաթուղային գծերի հատվածում քաղաքացի է հայտնվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։
«Մեքենավարը տեսել է քաղաքացուն, ստիպված արգելակել է, ու այդ պատճառով էլ աշխատանքը փոքր–ինչ խափանվել է։ Նշված ժամանակից մոտ 10 րոպե է գնացքն ուշացել։ Կայարաններից մեկի բաց հատվածում է եղել միջադեպը», - նշեց Ասլանյանը։
Հարցին` թե ինչպես է քաղաքացին հայտնվել գծերի վրա, նա շեշտեց` գուցե տեղանքում չի կողմնորոշվել։
Մետրոյի կայարանում գտնվող Sputnik Արմենիայի աղբյուրի տեղեկություններով գնացքն ուշացել է ավելի քան 20 րոպե, իսկ «Հանրապետություն» և «Գարեգին Նժդեհ» հրապարակներում նաև մարդկանց են ստուգել։
Sputnik Արմենիան նաև փորձեց այս ինֆորմացիան ճշտել ՆԳՆ-ից, որտեղից հայտնեցին, որ որևէ ստուգում ոստիկանության ծառայողները չեն իրականացնում և չեն իրականացրել։
Այս պահին մետրոպոլիտենի աշխատանքն ամբողջությամբ վերականգնվել է։