կարևոր
337 դիտում, 2 ժամ առաջ - 2025-01-20 18:26
Քաղաքական

Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի

Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի

Բաքվում շարունակվում է հայ գերիների ու պատանդների, այսպես կոչված, «դատավարությունը»։ Ադրբեջանի դատախազությունն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ 

Եվ քանի որ «դատավարությունն» ընթացել է «բաց ռեժիմով», այդ երկրի լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել, որոնցում հանրությունը տեսավ Արցախի նախկին նախագահներին, նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին և ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող Արցախի մյուս գերեվարված նախկին պաշտոնյաներին։ 

«Դատավարության» ընթացքին ուշի ուշով հետևում են նաև գերեվարվածների հարազատները։ Նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի որդին՝ Տիգրանը, MediaHub-ին ասաց, որ այլ մանրամասների չի տիրապետում, բացի այն ամենից, ինչ հրապարակվում է թշնամի երկրի լրատվամիջոցներում։ 

Ամբողջական նյութը՝ Mediahub.am-ում: