կարևոր
1129 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-19 16:58
Աշխարհ

Ի՞նչ է կանգնած ԱՄՆ-ի կողմից Թուրքիային С-400-ներ օգտագործելու թույլտվության հետեւում

Ի՞նչ է կանգնած ԱՄՆ-ի կողմից Թուրքիային С-400-ներ օգտագործելու թույլտվության հետեւում
Դիրքային տարածքները սահմանված են - ԱՄՆ-ն այսուհետ չի առարկում Թուրքիայի կողմից  Տրիումֆ ЗРК С-400 համալիրների օգտագործմանը։ Համապատասխան հայտարարություն է արել երկրի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը. «մեր վերջին հանդիպումերի ընթացքում մենք մերժեցինք այն, ինչ նրանք ուզում էին մեզանից՝ Ս-400-ի համատեքստում։ Հիմա ամերիկացիներն այդ հարցում առարկություններ չունեն։ Մենք որոշել ենք այն տարածքները, որտեղ կարող ենք օգտագործել Ս-400-ները, ամեն ինչ պատրաստ է։ Միայն մեր կողմից հրաման է պետք, եւ համակարգերն ուղղվելու են այդ շրջաններ։ Համալիրը տեղակայվելու է այն վիճակից մոտ 12 ժամ առաջ, երբ մենք կարող ենք այն կիրառել»: Հիշեցնենք՝ ռուսական ՀՕՊ համակարգերը հանրապետությունում առաջին անգամ հայտնվել են 2019ին, իսկ 2021ին Թուրքիա է ուղարկվել Տրիումֆների երկրորդ դիվիզիոնը։

Գյուլերի հայտարարությունը, որը պաշտպանում էր իր գերտեսչության գալիք տարվա բյուջեն խորհրդարանական պլանա-բյուջետային հանձնաժողովում, Թուրքիայի խորհրդարանում հնչել է նոյեմբերի 26-ին՝ Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքի վրա «զինված ընդդիմության» զինյալների հարձակումից մի քանի օր առաջ, որոնց դեմ ակտիվորեն աշխատում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան: Մեկ օր առաջ Անկարա էր այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որի բանակցություններին Էրդողանի հետ մասնակցել են պաշտպանության նախարար Գյուլերը, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը եւ նախագահի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Չաղաթայ Քըլըչը: Նույն օրը երեկոյան ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար ծովակալ Ռոբ Բաուերը կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հակամարտության հնարավոր սցենարներին: Ժամանակակից Թուրքիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Ամուր Հաջիեւի կարծիքով՝ «Թուրքիան միանշանակ տեղակայելու է Ս-400 համալիրներ։ Առաջին հերթին նա դրանք կօգտագործի պաշտպանական ձեւով։ Մերձավոր Արեւելքում իրավիճակը բարդ է, հակամարտող կողմերի՝ Իսրայելի եւ Իրանի հրթիռների կուրսից շեղվելու ռիսկեր կան։ С-400-ը կարող է որսալ խոցման նման միջոցներ։ Բացի այդ, Անկարային սպառնալիք են ներկայացնում մի շարք խմբավորումներ՝ մասնավորապես Սիրիայում։ Համալիրներն աշխատելու են հենց այդ ուղղություններով։ Ռուսաստանին, Հունաստանին եւ Բուլղարիային թիրախավորելու մասին խոսք չի գնում»։

Ավելի ուշ, հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, հայտնի է դարձել Վաշինգտոնին ուղղված հերթական հարցման մասին՝ գնելու 2020 թ-ին չմատակարարված Locheed Martin-ի արտադրության 5-րդ սերնդի F-35 բազմաֆունկցիոնալ կործանիչները, որոնք հիմնավորվել են այդ հարցում Անկարայի փոխված դիրքորոշմամբ, ինչը թւրքերը կապում են TF-X Kaan ազգային բազմաֆունկցիոնալ կործանիչի արտադրության հետ։ Ներկայումս մեքենան փորձարկվում է եւ կարտադրվի Թուրքիայի կողմից Ուկրաինայի եւ Պակիստանի հետ համատեղ։

Հայտնի է՝ նախկինում ամերիկացիները կտրականապես դեմ էին իրենց թուրք դաշնակիցների կողմից ռուսական ՀՕՊ հրթիռային համակարգերի ցանկացած օգտագործմանը, աբյց ահա հիմա Թուրքիայի ռազմական գերատեսչության հայտարարությունները նրանք չեն մերժել։ Դրա հետ մեկտեղ, վերջին տարիների թուրք-ամերիկյան հարաբերությունների բնույթին եւ դինամիկային հետեւող դիտորդների համար Անկարայի կողմից ռուսական համակարգերի օգտագործումը թույլ տալու ԱՄՆ-ի հայտարրությունն ու պատրաստակամությունը հազիվ թե զարմացնի։ 2019 թ-ին Ռուսաստանի կողմից Ս-400 դիվիզիոնների առաջին խմբաքանակի մատակարարումից ի վեր այս թեման դարձել է ամերիկա-թուրքական հակասությունների «սառցաբեկորի գագաթի» նման մի բան։

ՆԱՏՕ-ի դաշնակցի համար նման համարձակ քայլն այն ժամանակ ԱՄՆ-ն այնքան բացասաբար ընկալեց, որ նույնիսկ ամերիկյան F-35-ների արտադրության ծրագրից Թուրքիայի բացառումը Վաշինգտոնին անբավարար թվաց։ Հիշեցնենք՝ 2020 թ-ին ամերիկացիները պատժամիջցներ էին սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB) եւ նրա այն ժամանակվա ղեկավար Իսմայիլ Դեմիրի նկատմամբ՝ ներառյալ SSB-ի համար լիցենզիների եւ արտահանման թույլտվույփունների տրամադրման արգելքը, ինչպես նաեւ որոշ թուրք պաշտոնյաների, այդ թվում՝ Դեմիրի ակտիվների սառեցումը:

Հատկանշական է՝ «ամերիկայի թշնամիներին հակազդելու մասին» հայտնի CAATSA օրենքի շրջանակնեում այդ սահմանափակումները մտցվել են վերջերս ընտրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում: Պետք է նշել՝ Սպիտակ տունն առաջին անգամ իրեն թույլ տվեց բացահայտ հակաթուրքական միջոցներ։ Ի դեպ, Ջո Բայդենի հեռացող վարչակազմի օրոք եւս նման բան, ինչպես «վաղ» Թրամփի ժամանակ, Թուրքիայի նկատմամբ չէր նկատվում։ Թեեւ Բայդենի օրոք էլ նախորդի հակաթուրքական պատժամիջոցների չեղարկման հարցը, հանուն արդարության, չի բարձրացվել. գոնե ինչ-որ բանում ամերիկացիներն անփոփոխ հետեւողական են։ Ամերիկա-թուրքական հարաբերությունների ջերմացման հեռանկարներ չեն նկատվում, իսկ Վաշինգտոնի մոտեցումների թվացյալ փոփոխությունը կարող է միանգամայն շոշափելի ռացիոնալ բացատրություն ունենալ։

Նախ, երկու «գործընկերների» փոխհարաբերություններն արդեն հասել են այն հատակին, երբ նույնիսկ ռուսական Ս-400 ԶՀՀ-ների օգտագործումը սկզբունքորեն ոչինչ չի փոխի, ինչը չեն կարող չհասկանալ բարդ անցումային շրջան մտած ամերիկյան իշխանության կուլիսներում։ Դա գիտակցում են նաեւ Կոնգրեսում, որն ավանդաբար հարուստ է թուրք «բարյացակամներով»։ Այդ դեպքում ի՞նչ նպատակ կարող են հետապնդել առայժմ գործող կամ արդեն հեռացող ամերիկյան իշխանությունները։ Օրինակ՝ ԱՄՆ ընտրված 47-րդ նախագահի ձեւավորվող վարչակզմի թուրքական ուղղությամբ ավելի շատ խնդիրներ ստեղծելը, ինչը Բայդենի & co-ի համար կարող է թվալ հեշտ հասանելի եւ նույնիսկ չնչին խնդիր։ ..

Երկրորդ՝ Սպիտակ տունը հավանաբար ձգտում է առավելագույնս բարդացնել ռուս-թուրքական հարաբերությունները։ Օրերս Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալպարսլան Բայրաքթարը դժգոհել էր, որ «Գազպրոմբանկի» դեմ հերթական սահմանափակումներ մտցնելու ԱՄՆ-ի որոշումը դժվար կացության մեջ է դնում ոչ այնքան Մոսկվային, որքան Անկարային: Ի վերջո, առանց բացռության, որ Վաշինգտոնի բանկը պատժիչ միջոցների ազդեցության տակ է, թուրքական կողմը չի կարողանա իր համար առանց հետեւանքների վճարել ռուսական կապույտ վառելիքի մատակարարման համար, որը մատակարարվում է «կապույտ» եւ «թուրքական» հոսքերով։ Ընդունելով, որ իր երկիրը Ռուսասանից բնական գազի սուր կարիք ունի՝ Բայրաքթարը նաեւ ընդգծել է, որ Անկարան չի հասկանում Բայդենի վարչակազմի քայլերի իմաստը, որոնք ձեռնարկվել են նրա լիազորությունների ժամկետի ավարտից մեկուկես ամիս առաջ: Պատժամիջոցները հեշտ է սահմանել, բայց չափազանց խնդրահարույց է հանել, եւ, իհարկե, դա հնարավոր չէ անել օպերատիվ կերպով։ Նույնը լիովին վերաբերում է ավելի վաղ ԱՄՆ-ի կողմից թուրքական SSB-ի դեմ սահմանված պատժամիջոցներին եւ առավել եւս անդրադառնում է Թուրքիային F-35-ի արտադրության ծրագրին վերադարձնելու հարցին։ Ով գիտի, գուցե վերջինս ինչ-որ առումով ավելի բարդ է, քանի որ այդ ընթացքում ԱՄՆ-ն հավանաբար գտել է Թուրքիային «արտադրական փոխարինող»։ Ըստ այդմ, ամերիկյան իշխանությունները կարող են բավականին տհաճ բացատրություններ ակնկալել

Ամեն դեպքում, նույնիսկ եթե նոր վարչակազմը «թիկունք չտա», Թուրքիայի առաջնորդ Էրդողանի համար նոր նախագահ Թրամփի տարիները ակնհայտորեն հեշտ չեն լինի, քանի որ Սպիտակ տանը ակնհայտորեն կփորձեն խաղալ թուրքերի վրա՝ իրենց համար ցանկացած բարենպաստ հնարավորության դեպքում։ Պատասխան կարող է լինել նաեւ մերձավորարեւելյան հակամարտության շրջանակներում, որում Թուրքիան եւ ԱՄՆ-ն հակադիր դիրքորոշումներ ունեն (մասնավորապես, Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ջոկատներին աջակցելու հարցում, որոնք, Անկարայի կարծիքով, Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության «մասնաճյուղն» են):

Չպետք է մոռանալ՝ ԲՐԻԿՍ-ին միանալու Թուրքիայի մտադրությունն ավանդաբար նյարդայնացնում է ամերիկյան տխրահռչակ «խորքային պետությանը»։ Ընդունել դա այս կամ այն ձեւով՝ նշանակում է հակադրվել ամբողջ իստեմբլիշմինտին։ Ահա թե ինչու վերջերս միլիարդատերը BRICS-ի երկրներին սպառնացել է 100 տոկոս մաքսատուրքերով, եթե նրանք չհրաժարվեն դոլարին այլընտրնքային արժույթ ստեղծելու ծրագրերից: Ոչ մի տեղ չեն գնա նաեւ Կոնգրեսի «բարյացակամները», որոնց ջանքերով հակաթուրքական միջոցներ են նախաձեռնվել վերջին 8 տարիների ընթացքում՝ ինչ Թրամփի օրոք, ինչ Բայդենի օրոք... այս ամենից հետեւում է միայն մեկ բան.հեռացող վարչակազմին, որը գործում է «մեզնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով, ամենեւին չի հուզում ոչ ներկան, ոչ էլ առավել եւս ապագան։

 

Յուրի Կուզնեցով

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի