կարևոր
20956 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-16 20:33
Տնտեսական

Նոր փորձանք է մոտենում. սպասվում է նոր գնաճ

Նոր փորձանք է մոտենում. սպասվում է նոր գնաճ

Հարկային վարչարարությունը պետք է իրականացնի պետությունը, ոչ թե այդ բեռը գցի փոքր բիզնեսի վրա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ արձանագրելով, որ շրջանառության հարկի տոկոսադրույքի կրկնակի բարձրացումը հանգեցնելու է մանրածախ շուկայում գնաճի։ Ավելին, տնտեսագետ պատգամավորը չբացառեց, որ բազմաթիվ փոքր բիզնեսով զբաղվողներ գուցցեւ չդիմանան հարկային բեռին ու փակվեն։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի 1-ից կրկնակի աճելու է՝ 5 տոկոսից դառնալով 10 տոկոս։ Նիկոլ Փաշինյանն, այսօր անդրադառնալով դժգոհություններին, հայտարարել է, թե «Շրջանառության հարկը 10 % է դառնում այն տնտեսվարողների համար, որոնք չեն կարողանա հիմնավորել , թե որտեղից են ձեռք բերել ապրանքը ՝ փաստաթղթերով։ Նրանց համար, որոնք ապրանքային իրենց շրջանառությունը կհիմնավորեն փաստաթղթերով, շրջանառության հարկը 5%-ից էլ պակաս է լինելու»։

Թ. Ավետիսյանի գնահատմամբ՝ պետությունը տարբեր գործիքներ ունի, որոնցով կարող է խոշոր բիզնեսին բերել հարկային դաշտ, դա չպետք է դնել փոքր բիզնեսի վրա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: