|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր ֆերմերներին պարարտանյութերով աջակցելու ծրագիրը:
Երեկ ԱԺ ամբիոնից մատ թափ տվող Նիկոլ Փաշինյանն էլ լրացրեց Քերոբյանին՝ այս ծրագրով իրենք արձագանքում են գնաճին, մասնավորապես՝ պարարտանյութերի շուկայում առկա գնաճին։
«Բայց նաև պետք է արձանագրենք, որ վերջին 2 տարիների ընթացքում գնաճային, պայմանական ասած, երկրաշարժեր են տեղի ունենում»,- ասաց նա:
Ապա թվարկեց այդ «գնաճային երկրաշարժերը»` առաջինը քովիդն էր, երկրորդը՝ աշխարհաքաղաքական զարգացումները, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:
«Այս առումով լավատեսական ոչինչ չի սպասվում առաջիկայում։ Ակնհայտ է, որ աճելու են նաև գյուղատնտեսական արտադրանքի գները և չմշակվող հողերի շահութաբերություն կարող է գոյանալ»,- հպարտ քաղաքացիներին հոռետոսություն ներշնչեց Փաշինյանը։
Վերջում ավելացրեց, որ ավանդական գյուղատնտեսությունը, կապված ջրի և կլիմայական փոփոխությունների հետ, ապագա և հեռանկար չունի: