Միասին կարող ենք
կարևոր
436 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-20 20:34
Քաղաքական

ԵԱՏՄ-ի հետ կապված ամեն ինչ անում է, որ մեր երկրի գլխին մի նոր փորձանք բերի․ Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլի մասին

«Ուղղակի հիշեցնեմ, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը․ մի երկու-երեք օր գրոհում են Ռուսաստանի դեմ, տարբեր հայտարարություններ անում՝ «հիբրիդային պատերազմ», ինչ ասես չեն ասում։ Հետո հաջորդ երկու օրը հայտարարում են՝ «մենք Ռուսաստանի հետ ընդհանրապես խնդիր չունենք, ամեն ինչ շատ լավ է» և այլն։ Հետո կարծես ինչ-որ «ռուբիլնիկ» է միանում, ու ամբողջ թիմով նորից երեք օր սկսում են գրոհել Ռուսաստանի վրա։

Ինչո՞ւ են դա անում՝ ես չգիտեմ։ Դուք ուզում եք, որ ես ինչ-որ հիմարությունների բացատրությո՞ւն տամ։ Հարցրեք հեղինակին՝ ինչու են երեք օր հակառուսական հայտարարություններ անում, հետո երկու օր ասում՝ «ոչ, մենք լավ ենք, ամեն ինչ կպայմանավորվի», հետո նորից վերադառնում նույն ցիկլին», — այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։