կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-14 07:12
Սպորտ

Փորձը փորձանք չէ

Փորձը փորձանք չէ
«Միլանը» մտադիր է այս մրցաշրջանի ավարտին ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուին: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է  Բեռլուսկոնին:

Իտալական ակումբը Ռոնալդուի տրանսֆերի դիմաց մտադիր է առաջարկել  Զլատան Իբրահիմովիչին: Աղբյուրի տեղեկացմամբ` գործարքի հաջող իրականացման դեպքում պորտուգալացին «Միլանում» տարեկան 15 մլն եվրո կստանա: Նաև նշվում է, որ բանակցություններին կարող է միջամտել «Բարսելոնան», քանի որ շվեդ ֆուտբոլիստի իրավունքները մինչ այժմ պատկանում են կատալոնական ակումբին:  

Ինչպես ասում են` փորձը փորձանք չէ: Թիմի ընդգծված առաջատարին՝ այն էլ ամենալավ խաղային մարզավիճակում գտնվելու ժամանակահատվածում վաճառելն անխոհեմություն կլինի մադրիդյան ակումբի  կողմից: