կարևոր
2074 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-12-13 21:28
Քաղաքական

Ո՞վ է այս երկրի իրական և խորքային ղեկավարմամբ զբաղվողը. կա երեք տարբերակ. քաղաքագետ

Ո՞վ է այս երկրի իրական և խորքային ղեկավարմամբ զբաղվողը. կա երեք տարբերակ. քաղաքագետ

Քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

«Վերջին երկու տարեց ՔՊ-ականների քաղաքական «մատաղը» դիտարկեք որպես կանխարգելիչ կրակոց շարքերում ներքին ճակատամարտից առաջ: ՔՊ-ի քաղաքական Հայաստանում, որը ունի երեք հասցե՝ ՔՊ, Փաշինյան Նիկոլ, Աննա Հակոբյան, ձևավորվել է հետևյալ իրավիճակը:

1. ՔՊ-ն և ՔՊ-ամերձ շրջանակները, որը բաղկացած է շուրջ 200-250 հոգուց, որոնք ամենաշատն են շահագրգռված Փաշինյանի իշխանության պահպանմամբ, բայց գտնվում են ֆինանսական ռեսուրսների և ներիշխանական ազդեցության կատաղի մրցակցության մեջ միմյանց միջև, սկսել են բաց և փակ ռեժիմներով խորը խնդիրներ ստեղծել Փաշինյանի իշխանության համար: Եվ սա դեռ սկիզբն է:

2. Փաշինյանը ընդամենը զբաղվում է այդ խորը խնդիրների շեղմամբ, կոծկմամբ, մասամբ սաստմամբ և հանրային ինֆորմացիոն նարատիվների մշակմամբ և ներդրմամբ: Ապացույցը այն է, որ երկրի դե ֆակտո ղեկավարը օրական 12-13 նյութ, պոստ, ստատուսով է կիսվում միայն իր Facebook-ի սեփական օգտահաշվով: Մնացած ժամանակը զբաղված է սոցիալ-քաղաքական-աղանդավորական քարոզով որտեղ հնարավոր է:

3. Աննա Հակոբյանը զբաղված է իրական հարցերի լուծմամբ և թեմաներին «իտոգ» տալով: Ապացույցը «Կրթվելը նորաձև է» փաթեթավորման ներքո ՔՊ-ին կամ New ՔՊ-ին նախընտրական նոր մարդկային-կադրային ռեսուրսով մատակարարելու ծրագիրն է անձամբ քաստինգներ անցկացնելուց հետո:

Ո՞վ է այս երկրի իրական և խորքային ղեկավարմամբ զբաղվողը:

Կա երեք տարբերակ:

1. Փաշինյանի համար պրոբլեմներ, թեմաներ ու խնդիրներ ստեղծողները ի դեմս 200-250 հոգու:

2. Պրոբլեմներին, թեմաներին ու խնդիրներին տեսք ու ձև տվող Փաշինյանը

3. Պրոբլեմներին, թեմաներին ու խնդիրներին (այդ թվում նաև Փաշինյանի կողմից ստեղծվող խնդիրներին) իրական կուլիսային լուծումներ ու իտոգներ տվող Հակոբյանը:

Վերը նշված 200-ից 250 հոգին, եթե քաղաքականության մասին պրիմիտիվագույն պատկերացումներ ունեն, պետք է, որ հասկանան, որ խիստ ժամանակավոր է իրենց նշանակությունն ու կարևորությունը այս իշխանության համար: Ավելին, նրանք բացարձակ գին էլ չեմ ասում քաղաքական արժեք չունեն ամեն բանի պատրաստ հայտնի քաղաքական զույգի համար:

P.S. New ՔՊ-ի քաստինգը սկսված է, իսկ ՔՊ-ից խնդիրներ ստեղծողներ դեռ շատ են լինելու, որքան էլ դրանք բիրտ ձևով պատժվեն»: