Փոխարժեքներ
24 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.54 |
EUR | ⚊ | € 425.47 |
RUB | ⚊ | ₽ 4.6351 |
GBP | ⚊ | £ 508.14 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացիր Իրական Հայաստանը
Հայտնի անձնավորությունը մուրճը փոխարինել է ՀՀ ստվարաթղթի քարտեզով եւ Իրական Հայաստան է քարոզում։
- Իրական Հայաստանը տրանսպորտի գնի ու հարկերի չհիմնավորված բարձրացումն է, որը հաշվի չի առնում բնակչության ստվար զանգվածի վճարունակությունը։
- Իրական Հայաստանն այդ անձնավորության քաղաքացիական կնոջ հակասահմանադրական գործունեությունն է, ով որևէ պետական պաշտոն չզբաղացնելով պետության ղեկավարի լիազորություններ է իրացնում։
- Իրական Հայաստանը անպաշտպան սահմաններն են, օկուպացված սահմանադրական տարածքներն են, դեմոգրաֆիական ճգնաժամն է։
- Իրական Հայաստանն այդ անձի ոչ պրոֆեսիոնալ թիմն է, չմտածված որոշումներն են, տապաված նախաձեռնություններն են, պետական պարտքի աննախադեպ աճն է, բյուջեի ճեղքվածն է, ձախողված ռեֆորմներն են, հանրային վստահության անկումն է։
- Իրական Հայաստանն իր, իր ընտանիքի, իր թիմի կոռուպցիոն արշավն է։
Ուրեմն, իր հետ պետք է խոսել Իրական Հայաստանի խնդիրներից, պահեստից հանելով մուրճը, մինչեւ Պատմական Հայաստանի գործերին անցնելը»։