կարևոր
328 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-30 20:48
Հասարակություն

Այդ անձը երևի կարծում է՝ ինչի վրա մատը դնի իրենն է, Մելիքյանը՝ Հովհաննավանքը զավթած Ստեփան Ասատրյանի մասին

Այդ անձը երևի կարծում է՝ ինչի վրա մատը դնի իրենն է, Մելիքյանը՝ Հովհաննավանքը զավթած Ստեփան Ասատրյանի մասին

Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ) Հովհաննավանքից դուրս չգալը, դռների փականները փոխելն իր մեջ քրեաիրավական բաղադրիչ ունի, Օշականում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա հույս հայտնեց, որ Հայ առաքելական եկեղեցին այլևս ոչ մի բարոյական խոչընդոտ չի տեսնի հետ պահանջելու պետական եկեղեցիներն ու «Մատենադարանի» մատյանները, որոնք, ըստ նրա, հափշտակվել են։

«Ես այն կարծիքին եմ, որ պետք է իրավական գործընթաց սկսել դրանք Մայր աթոռին վերդարձնելու համար։ Թող պատմամշակութային կոթող համարվի, թող ԿԳՄՍՆ–ն իր գործը անի, բայց դրա սեփականատերը Մայր աթոռն է»,- նշեց Մելիքյանը։

Ավելին՝ տեսանյութում: