| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 490 դիտում,
        
            490 դիտում,  6 ժամ առաջ - 2025-10-31 15:33
            6 ժամ առաջ - 2025-10-31 15:33  
         
                
            AntiCor-ը գրում է․ ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Շիրակի մարզային ստորաբաժանման AntiCor-ի աղբյուրները հայտնում են, որ ՔՊ անդամ, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանը վայելում է իշխանության կողմից տրված անպատժելիության պտուղները։
Ստացված տեղեկությունների համաձայն – Հոկտեմբերի 29-ին Սարոյանը իր սանիկի՝ քրեական ոստիկանության աշխատակից Արտյոմ Հովհաննիսյանի հետ ծեծի են ենթարկել պարեկային ծառայողի։ Դեպքից հետո մարզպետ Դավիթ Առուշանյանը անձամբ է միջամտել՝ ապահովելով, որ իր խորհրդականը խուսափի քրեական պատասխանատվությունից։ Արդյունքում «պատժվել» է միայն Արտյոմ Հովհաննիսյանը՝ այն էլ ընդամենը աշխատանքից ազատվելով։
Գոռ Սարոյանն ու իր սանիկը դեպքի օրը տեղաշարժվել են խորհրդականին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով, որը ներկայում պահվում է ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում։
Այս միջադեպը կարող է վկայել իշխանական համակարգում ձևավորված անպատժելիության մեխանիզմի նոր փաստերի մասին, երբ կուսակցական պատկանելությունը և անձնական կապերը վեր են օրենքից։
AntiCor-ը սկսում է լրացուցիչ փաստահավաք աշխատանք՝ պարզելու՝ դեպքի ամբողջական մանրամասները, և ինչ պատճառներով չի նախաձեռնվել քրեական վարույթը։
Նկարում՝ ձախից՝ Արտյոմ Հովհաննիսյանն է, աջից՝ խորհրդական Գոռ Սարոյանը