Փոխարժեքներ
26 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
Օկուպանտ Ադրբեջանը պահանջում է դադարեցնել ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում։ Այս մասին հայտնել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա կարծում է, որ այլևս կարիք չկա Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրոպական միության առաքելություն տեղակայելու։
Հաջիևի խոսքով՝ Պրահայում պայմանավորվել էին, որ առաքելությունը կլինի կարճաժամկետ, սակայն, ինչպես երևում է, այն մշտական բնույթ է ստացել և ընդլայնվում է նաև նրա կազմ։
Ավելի վաղ հայտնել էինք՝ օկուպանտ Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ բանակցություններ վարելու համար միջնորդի կարիք չունեն
Ցեղասպան Ալիևի օգնականը հավելել է, որ Երևանն ու Բաքուն խաղաղ բանակցություններ են վարում, և երրորդ կողմի մասնակցության կարիք չկա, ընդհակառակը, տարածաշրջանի գործերին այլ կողմերի միջամտությունը վնասում է հարաբերությունների կարգավորմանը։