|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ցեղասպան Ադրբեջանը փորձում է հիմա էլ հումանիստ երեւալ ու հայտնում է, թե բռնագաղթվող արցախցիների համար հումանիտար բեռ են ուղարկել։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ 4 բեռնատարով Ստեփանակերտ է տեղափոխվում 40 տոննա ալյուր, հիգիենայի ապրանքներ և անկողնային պարագաներ։
Նշենք, որ Արցախը հումանիտար աղետի մեջ է հայտնվել հենց Ադրբեջանի գործողությունների հետեւանքով, նախ ամիսներ շարունակ վերցվել է շրջափակման, զրկել սնունդից, ենթակառուցվածքներից, հյուծել, ապա հարձակվել իր ամբողջ ներուժով։ Հողին է հավասարեցրել գյուղեր, սպանել անմեղ երեխաների ու տարեցների ու այս ֆոնին ը դեռ փորձում է միջազգային հանրության առաջ ներկայանալ կեղծ հումանիստի դիմակով՝ «մարդասիրական բեռներ» ուղարկելով Ստեփանակերտ, որտեղ իր օգնությանը ոչ ոք չի սպասում։