Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեության շարունակման անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Հաշվի առնելով, որ սահմանազատման գործընթացը երկու պետությունների միջև ընթանում է խաղաղության, փոխըմբռնման պայմաններում, կարծում ենք` կարիք չկա, որ Եվրոպական միության սահմանային առաքելությունը գործի Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանի մոտ։ Եկել է այդ առաքելության գործունեությունը դադարեցնելու ժամանակը»,– ասել է նա։
Հիշեցնենք` ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվեց 2022 թվականի հոկտեմբերին։ Դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: