Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Վրացական ընդդիմության կողմնակիցները նախօրեին կրկին հանրահավաք են անցկացրել երկրի խորհրդարանի շենքի մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Mtavari Arkhi» լրատվամիջոցը, հանրահավաքի ընթացքում արգելափակվել է երթևեկությունը Ռուսթավելի պողոտայում:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել հանրահավաքների ժամանակ ձերբակալվածներին և անցկացնել նոր, ազատ ու արդար ընտրություններ:
Ըստ աղբյուրի՝ նախօրեին Թբիլիսիի Վաժա-Փշավելա պողոտայում ցույց են անցկացրել նաև Բժշկական համալսարանի ուսանողները՝ բողոքելով հանրահավաքի մասնակիցների նկատմամբ բռնությունների դեմ։
Ընդդիմության բողոքի հերթական շարքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին՝ այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։