|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր հանրահավաքն ավարտվեց:
NEWS.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Մարատ Ստեփանյանն ասաց, որ նախագահականի մոտ մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել, սակայն ակցիայի մասնակիցները այսօր չեն պահանջել, որ նախագահը իրենց հանդիպի:
Նրա խոսքով` այս հավաքները շարունակական են լինելու, վաղը նույնպես կհավաքվեն, կձեւակերպեն իրենց հարցադրումների շրջանակը` ըստ Երեւանում արցախյան պատվիրակությանհանդիպման արդյունքների:
Նշենք, որ նախօրեին նույնպես հավաք էր տեղի ունեցել Ստեփանակերտում, քաղաքացիներին այդպես էլ չէր հաջողվել զրուցել Արայիկ Հարությունյանի հետ: Հավաքի մասնակիցներին էր հանդիպել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: