|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ազատության հրապարակում մեկնարկել է ոչ իշխանական երեք ուժերի համատեղ հանրահավաքը:
Հանրահավաքը վարող` ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հստակություն մտցրեց հանրահավաքի օրվա ընտրության հարցում` հայտարարելով. «Մեր հանրահավաքն ուղղված չէ Ռուստաստանի դեմ»:
Ուշագրավ է, որ ԲՀԿ-ական պատգամավորը չանդրադարձավ ժամեր առաջ Մինսկում ստորագրված` ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության պայմանագրին:
Նշենք, որ հանրահավաքին ներկա են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ միացավ հանրահավաքին: