կարևոր
520 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-12-05 12:24
Հասարակություն

Փաշինյանը Հայաստանին վերադարձրեց Ադրբեջանի ազգ-նահատակ ընկալումը․ Լևոն Քոչարյան

«Երկու օր առաջ այս ամբիոնից հնչեց Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը․ այս ամբիոնը միգուցե դիմանում է այդ ամենին, բայց մեր երկիրը այդ ստերին, կեղծիքներին, դավաճանությանը երկար դիմանալ այլևս չի կարող»,- ԱԺ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Այս իշխանութունը կեղծում է ոչ միայն անցյալը՝ փորձելով արդարցնել սեփական տոտալ ձախողումները, այլ նաև առաջարկում է ապագայի հետ կապված կոնցեպտ, որը նորից մեծ արհավիրք է բերելու։ Այս մարդն անընդհատ խոսում է անկեղծ լինելու մասին, բայց շարունակ ստում է, բռնվում է ստի վրա, նորից ստում է, մանիպուլացնում է, ֆռացնում է և այսպես շարունակ։ Սա թրևդ միակ գործիքն է, որին նա փայլուն տիրապետում է»,- ասաց Լևոն Քոչարյանը և անդրադարձավ Փաշինյանի՝ խորհրդարանի ամբիոնից ունեցած ելույթի մի քանի կետի։

«Ասում է՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ նահատակ։

Առաջին արցախյան պատերազմի ավարտից հետո 26 տարի շարունակ աշխարհը մեզ ընկալել է որպես հաղթանակած ազգ։ Սա նաև մեր ինքնագիտակցությունն էր և սրա հետ, կարծում եմ, կհամաձայնեն մեր հայրենակիցները, ովքեր ապրում են թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։

Մյուս կողմից Ադրբեջնն ուներ ազգ-նահատակի ընկալումը, որովհետև անընդհատ խոսում էր իր կորցրած 20 տոկոս տարածքի, 100 հազարավոր փախստականների մասին։ Եվ հենց Փաշինյանն էր, ով վերադարձրեց Հայաստանին այ ազգ-նահատակ ընկալումը՝ պարտվելով մի պատերազմում, որը կարող էր և չպետք է լիներ, իսկ լինելու դեպքում չպետք է ունենար այն արդյունքը, որն ունեցանք։

Ասում է՝ պետք է հասկանանք՝ ինչքան և ումից ուժեղ բանակ ունենանք։

Խայտառակություն է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը չի հասկանում այս ամենը։ Միգուցե հենց սա է մեր հիմնական խնդիրների արմատը։

Պետք է նայել քարտեզին՝ ինչ ունենք մենք․ ունենք 4 հարևան․ Իրանը և Վրաստանը ո՛չ անցյալում, ո՛չ հիմա չեն ներկայացրել անվտանգային սպառնալիք Հայաստանի համար։ Ավելին, Իրանը անվտանգության հարցով մեր բնական դաշնակիցն է, եթե, իհարկե, հերթական հիմարությունների արդյունքում չփչացնեն հարաբերությունները նաև նրանց հետ։ Այսպիսով, սպառնալիք կա մյուս երկու երկրներից Թուրքիայից և Ադրբեջանից։ 

Ի միջի այլոց, հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանն այդ երկրների մասին խոսելիս, թշամի բառը չակերտների մեջ է օգտագործում։

Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը պարզ էր և հուսալի, թուրքական սառնալիքը զսպվում էր փաստացի ձևավորված դաշինքով ՌԴ հետ, և դա իրականանում էր ռուսական ռազմաբազայի և Թուրքիայի հետ սահմանին ռուս սահմանապահների ներկայությամբ։ Ադրբեջանի սպառնալիքը մյուս կողմից զսպվում էր մարտունակ հայկական բանակով, որի մասին մեծ ինտուզիազմով խոսում էր նույն Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին։ Այս ամենը գործում էր անթերի, մինչև եկան իշխանության և քանդեցին գործող անվտանգության ճարտարապետությունը։ Հիշեցնեմ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ իրականացված ճշումները, բանակի և մարտկան հրամանատարների վարկաբեկումը, տխրահռչակ ելակային բարեփոխումը, վետերանների հետապնումները։

Երբ մենք խոսոմ ենք այս ամենից, նպատակը վախեցնելը չէ, այն չէ, որ պարզապես քնադատենք այս իշխանություններին․ իրապես ուժեղ բանակը, զարգացող տնտեսությունը, ճիշտ անվտանգային համակարգը, դաշնակիցներ ունենալը հենց այն հիմքն է, որը կարող է ստեղծել իրական խաղաղություն, հակառակ դեպքում դա խոսքեր են լինելու և դժվար իրականացող պրոցես։

Պետք է հաշվի նստել և սթափ նայել, թե ինչ իրավիճակում ենք գնվում, ինչ է կատարվում մեր շուրջ։ Ադրբեջանն անընդհատ խոսում է պահանջերի մասին։ 2023 թվականին ցեղասպանության և էթնիկ զտման ենթարկեց Արցախը։ Ամեն բան ստանալուց հետո նոր պահանջներ է  ներկայացնում մեր երկրի առջև, և նրան անվերապահորեն այս ամենում աջակցում է Թուրքիան։

Ասում է՝ համաշխարհային կարգը խախտում է ով կարողանում է, բայց մենք պետք է պահենք այն։

Անհասկանալի է նաև այս անհեթեթությունը․ ստացվում է՝ մենք պետք է պահպանենք համաշխարհային կարգը, որն այլևս գոյություն չունի և որը ոչ ոք այլևս չի պահպանում։ Այսինքն, հայ ժողովրդին առաջարկում  է զբաղեցնել սննդային շղթայի ամենացածր օղակը և հույս ունենալ, որ մեզ չեն ուտելու։

Ասում է՝ բնակչության արտահոսքը տեղի է ունենում մեր տարաշծաշրջանային քաղաքականության և կոնֆլիկտի պատճառով։

Փորձեք դիտարկել 2004-2007 թվականների միգրացիայի դինամիկան և պարզապես մի՛ մոլորեցրեք մեր ժողովրդին․ հենց անկախ տարածաշրջանային քաղաքականությունը, տնտեսությունը և անվտանգությունն էր ապահովում միգրացիայի դրական դիմանմիկան։ Հայաստանն անվտանգ էր, Արցախը հայկական էր և մենք ունեինք ոչ թե արտագաղթ, այլ ներգաղթ։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի 30 տարվա կարգավիճակի այդ անհեթեթ համեմատությանը հղի կնոջ հետ, պետք է ասել, որ այդ համեմատության կոնտեքստում Արցախը ծնվել էր վաղուց, բոլոր դժվարությւոններով հանդերձ մեծանում էր և որին պետք էր խնամել և պաշտանել այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացել իր սեփական անձնագիրը։ Սա լոկ խոսքեր չեն կամ բարի ցակություններ չեն անիրականանալի։ Սա իրականություն էր, որի հետ հաշվի էին նստել միջազգային հանրությունը, որի շատ կետեր ֆիքսված են եղել էս 30 տարիների ընթացքում բանակցային տարբեր փաստաթղթերում, շատ երկրներ անցել են այս ճաապարհով և, ի վերջո, ստացել են դե յուրե անկախություն։ Եվ այս մասին ոգևորված խոսել է նույն Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ին ուղղված տեսաուղերձում։

Այնուամենայնիվ, այդ համեմատությունը որ տանում է հղի կնոջ հետ, պետք է ասել, որ այդ հղի կնոջ հետ նա վարվեց նույն կերպ, ինչպես վարվեց իր շարասյունը իրական հղի կնոջ հետ՝ սպանեց»։

Եզրափակելով խոսքը՝ Լևոն Քոչարյանն ասաց․ «Սիրելի հայրենակիցներ, մինչև այս իշխանությունը, երբեք ոչ ոք չի խոսել Հայաստանի գոյության սպառնալիքի մասին․ ով նման բան ասեր, երևի կընկալվեր որպես խելագար։ Այս իշխանությունն է, ում պատճառով մեր հայրենիքի մի մեծ մասն այլևս չկա։ Հենց այս իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ վտանգի տակ է դրել մեր երկրի գոյությունը և հենց իրենք են հիմնական սպառնալիքը»։