կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-01-16 18:45
Հասարակություն

Հայաստանում մահացած վեց ամսական երեխայի մոտ A և B գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել

Հայաստանում մահացած վեց ամսական երեխայի մոտ A և B գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած 6 ամսական երեխայի մոտ A և B գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել: 

Երեխայի մահվան վերաբերյալ պարզաբանում է տարածել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը: Պարզաբանման մեջ նշվում է, որ երեխան, որը բնակվում էր Աշտարակ քաղաքում, այս տարվա հունվարի 12-ին ժամը 21:50-ին հիվանդության 3-րդ օրն ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
«Հիվանդությունը սկսվել է ջերմաստիճանի բարձրացմամբ, կատարալ երևույթներով, այնուհետև առաջացել է խիստ ընդհանուր թուլություն, որի պատճառով ծնողները դիմել են հիվանդանոց: Ընդունվելիս երեխայի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, առկա էին բոլոր վերջույթների կաթված, մկանային տոնուսը և ռեֆլեքսները վերջույթներում բացակայում էին: Շնչառության ընկճմանպատճառով երեխան անց է կացվել արհեստական շնչառության:

Կատարվել են բազմաթիվ լաբորատոր հետազոտություններ, նյարդաբանի խորհրդատվություն, գլխուղեղի կոմպյուտերային տոմոգրաֆիա, ողնուղեղային պունկցիա: Հայտնաբերվել էգլխուղեղի և ողնուղեղի բորբոքում (էնցեֆալոմիելիտ): Վիրուսոլոգիական հետազոտություններըկատարվել են կենտրոնական CDC լաբորատորիայում, A և B գրիպի վիրուսներ չենհայտնաբերվել: Երեխան ստացել է հակաբակտերիալ, հակավիրուսային, սիմպտոմատիկբուժում, սակայն բուժումը եղել անարդյունավետ և հունվարի 16-ին ժամը 00:30 երեխանմահացել է»: