|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի Բոդրում քաղաքի ափերի մոտ հայտնաբերվել է 4-ամյա սիրիացի փախստական Սենայի դին:
Ըստ Haberler-ի՝ երեխայի դին հայտնաբերվել է 5 օր առաջ դեպի Հունաստան ուղևորվող նավի խորտակման հետևանքով կորածներին հայտնաբերելու աշխատանքների ժամանակ: Խորտակված նավում եղել է 15 ուղևոր, 5-ին հաջողվել էր գտնել: Բոդրումի ափերի տարբեր մասերում հայտաբերվել էին ուղևորներից 8-ի մարմինները:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Բոդրում քաղաքում սիրիացի փախստականներին տեղափոխող նավ էր խորտակվել: Մահացել էր 12 մարդ, որոնց թվում` 3 և 4-ամյա Այլան և Գալիփ եղբայրները: