կարևոր
9082 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-12-18 23:59
Արցախ

Արցախի թեմի առաջնորդն ու ՄՔԴ նախկին դատախազը քննարկել են արցախցիների՝ հայրենիք վերադարձի իրավունքը

Արցախի թեմի առաջնորդն ու ՄՔԴ նախկին դատախազը քննարկել են արցախցիների՝ հայրենիք վերադարձի իրավունքը

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ընդունել է արգենտինացի իրավաբան, իրավունքի դոկտոր, միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին։ Հայտնում են Արցախի թեմից։

«Ողջունելով հյուրին՝ Վրթանես Սրբազանը երախտագիտություն է հայտնել Արցախի ժողովրդի կողքին լինելու և արցախյան հիմնախնդրի նկատմամբ ոչ միայն օբյեկտիվ ու արդարացի դիրքորոշում ունենալու, այլև հնարավոր հարթակներում հիմնախնդիրը ներկայացնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են․
  • Արցախի ժողովրդի իրավունքները՝ այդ թվում վերադարձի իրավունքը։
     
  • Արցախի պատմամշակույթային ժառանգությանն առնչվող խնդիրները։
     
  • Արցախահայության համախբվելու անհրաժեշտությունը։

Հանդիպմանը ներկա են եղել ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ ԲեգլարյանըՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա ԱլավերդյանըԱրցախի թեմի գրասենյակի ղեկավար Մելանյա ԲալայանըԱրցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհանիսյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։