Փոխարժեքներ
20 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
Երևանի ամանորյա ձևավորման այս տարվա բյուջեն կկազմի 549 մլն դրամ։ Աշխատանքները բաժանվել են 5 լոտերի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Առաջին՝ Երևանի տոնական ձևավորման աշխատանքների նպատակով Հանրապետության Հրապարակի գլխավոր տոնածառի ճյուղերի, զարդարանքի պարագաների մատակարարումն էր՝ որի համար գին է սահմանվել 50 մլն դրամը։ Այս լոտը չէր կայացել
Երկրորդ՝ Հանրապետության Հրապարակի երգող շատրվանների ամանորյա տարածքի ձևավորումն էր, որի համար գին էր սահմանվել 60 մլն դրամ։
Երրորդը՝ Սուրբ Ծննդյան տոնովաճառի կազմակերպման աշխատանքներն էին, որի համար նախատեսվել էր 190 մլն դրամ։
Չորրորդ՝ Հանրապետության Հրապարակում լույսերի վառման արարողության աշխատանքների կազմակերպումը, որի համար գին էր սահմանվել 90 մլն դրամը։
Հինգերորդ՝ ամանորյա լուսավորության ձևավորման աշխատանքներն էին՝ քաղաքի տարբեր վայրերում, որի համար նախատեսվել էր 210 մլն դրամ։
Երկորդից չորրորդ լոտերի համար հայտ է ներկայացրել «Ֆակտորի Պրոդաքշն» ընկերությունը, իսկ 5-րդ լոտի մասով հայտ ներկայացվեց և ճանաչվեց հաղթող «Սինեմարթ» ՍՊԸ-ն։ Վերջինիս հետ պայմանագիր կնքվել է, իսկ «Ֆակտորի Պրոդաքշն» ընկերության հետ դեռ պայմանագիր չի կնքվել, ու դեռևս գումար վերջինիս չի փոխանցվել։