կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-25 09:28
Քաղաքական

Բացահայտվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հոբբին՝ արջեր է պահում

Բացահայտվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հոբբին՝ արջեր է պահում

«Հայկական ժամանակ»-ը գրում է.

 

«Բացահայտվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հոբբին՝ նա արջեր է պահում: Լուսանկարում պատկերված է մարզպետի առանձնատունը՝ ծննդավայր Կողբի անտառում, և այդ առանձնատան բակում լճի մեջ պահվող արջերը: Գորշ արջերը, որոնք Տավուշի մարզպետը վանդակում է պահում, գրանցված են Հայաստանի «Կարմիր գրքում»: Կառավարության 2009թ. հունիսի 27-ի 725-Ն որոշման համաձայն, ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք անազատ և կիսաազատ պայմաններում պահում են «Կարմիր գրքում» գրանցված կենդանիներ իրավունք ունեն դրանք օգտագործելու միայն վերարտադրության, կլիմայավարժեցման, մշակութային, գեղագիտական ու գիտահետազոտական նպատակներով, այն էլ նրանց համար անհրաժեշտ կենսապայմաններ ապահովելով:

 

Ֆեյսբուքի «Պաշտպանենք անազատության մեջ գտնվող կենդանիներին» խմբում տեղադրված է մի փաստաթուղթ, որը լույս է սփռում այս պատմության վրա իրավական առումով: «Թռչնասերների ակումբ» ՀԿ նախագահ Սիլվա Արամյանին Բնապահպանության նախարարությունը գրավոր տեղեկացրել է, որ մինչ օրս Բնապահպանության նախարարություն ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու համար թույլտվություն ստանալու դիմում չի ներկայացվել: Սա նշանակում է, որ Տավուշի մարզպետի կողմից գորշ արջերին անազատության մեջ պահելը օրինական չէ:  Երեկ մարզպետը հրաժարվել է պատասխանել արջերի թեմայով իրենց թղթակցի հարցերին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։