կարևոր
718 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-11-11 14:15
Աշխարհ

Սարատովի օդանավակայանում ԱԹՍ-ի սպառնալիքից հետո թռիչքներ են հետաձգվել

Սարատովի օդանավակայանում ԱԹՍ-ի սպառնալիքից հետո թռիչքներ են հետաձգվել

Սարատովի Գագարինի օդանավակայանը Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից վերսկսել է ինքնաթիռների ընդունումն ու առաքումը, հաղորդում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությունը, հայտնում է kommersant.ru-ն։

Սահմանափակումները մտցվել են անվտանգության նկատառումներով այն բանից հետո, երբ իշխանությունները նախազգուշացրել են անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի մասին: Սահմանափակումների ընթացքում ինքնաթիռները չեն մեկնել այլընտրանքային օդանավակայաններ։

Սարատովի օդանավակայանը Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից դադարեցրել է աշխատանքը: Չվերթների մեկնման եւ ժամանման ուշացումներ չեն եղել, վկայում է օդանավակայանի առցանց ցուցատախտակը ։ Սահմանափակումների ընթացքում ինքնաթիռները չեն մեկնել պահեստային օդանավակայաններ, ճշտել են Ռոսավիացիայից:

Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը օդանավակայանի աշխատանքի դադարեցումից 20 րոպե առաջ գրել է շրջանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի մասին։ Մոսկվայի ժամանակով 12:29-ին նահանգապետը գրել է տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի վերացման մասին։ Տարածաշրջանում անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին տեղեկություններ չկան։