Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.09 |
EUR | ⚊ | € 421.97 |
RUB | ⚊ | ₽ 3.91 |
GBP | ⚊ | £ 501.63 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Գազայի հատվածում շարունակվող մարտերի ընթացքում առնվազն 182 լրագրող է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։
«Գազայի հատվածում շարունակվող ցեղասպանության լուսաբանումը զգալի ֆիզիկական և հոգեբանական վնաս է հասցնում լրագրողներին: Ամբողջ Գազայի հատվածում լրագրողների համար իրավիճակը աներևակայելի բարդ է և վտանգավոր,- նշում է հեռուստաալիքը։- Խոսքը 182 լրագրողների մասին է, որոնք սպանվել են այս ցեղասպանության ժամանակ, նրանցից ոմանք սպանվել են իրենց ընտանիքների հետ միասին»։
Գազայում աշխատող լրագրողների համար անմիջական ֆիզիկական սպառնալիք կա ակտիվ ռազմական գործողությունների պատճառով։ Քաղաքացիական տարածքները և ենթակառուցվածքները հաճախ թիրախ են դառնում և ենթարկվում ռազմական օդային հարվածների, ինչը լրագրողների համար դժվարացնում է իրադարձությունների անվտանգ լուսաբանումը, պնդում է հեռուստաալիքը: