կարևոր
1666 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-04-03 18:16
Քաղաքական

Գազայում հայտնել են ռազմական գործողությունների ընթացքում գրեթե 33 000 պաղեստինցիների մահվան մասին

Գազայում հայտնել են ռազմական գործողությունների ընթացքում գրեթե 33 000 պաղեստինցիների մահվան մասին

Շուրջ 33 000 պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռազմական գործողության մեկնարկից ի վեր, ավելի քան 75 500 մարդ վիրավորվել է։ Այս տվյալները հրապարակել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։

«2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 32 975-ի, վիրավորվել է առնվազն 75 577 մարդ», – գերատեսչության հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Գազայի առողջապահության նախարարությունում հավելել են, որ «վերջին 24 ժամվա ընթացքում անկլավում զոհվել է 59 մարդ, 83-ը՝ վիրավորվել»։

Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով գրեթե 1200 իսրայելցի է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Այդ ժամանակից ի վեր Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում՝ ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու նպատակով։