կարևոր
478 դիտում, 1 ամիս առաջ - 2024-11-01 14:09
Աշխարհ

Հայաստանը COP29-ից առաջ. «բազմավեկտորություն»՝ արեւմտամետ շեշտադրմամբ

Հայաստանը COP29-ից առաջ. «բազմավեկտորություն»՝ արեւմտամետ շեշտադրմամբ

ՀՀ ԱԳ նախարարը հրավեր է ստացել մասնակցելու նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովին, սակայն արդյո՞ք նա կմեկնի Կասպից ծովի ափեր, առայժմ հայտնի չէ: Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ համապատասխան որոշման կայացման վրա կարող են ազդել տարբեր հանգամանքներ, այդ թվում՝ լուրջ առաջընթացը խաղաղ պայմանագրի շրջանակներում, որն ինտենսիվորեն, սակայն ապարդյուն առաջ է մղվում դեռեւս գործող Վաշինգտոնի վարչակազմի կողմից:

Ավելին, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագհների՝ օվկիանոսից այն կողմ հանդիպումներից հետո ուժեղացրել են քարոզչական ճնշումը Բաքվի վրա, ինչին ի պատասխան Միլի մեջլիսի 43 պատգաավորներ բացահայտ դիմել են նաեւ ԱՄՆ-ին քննադատող Ալիեւին՝ կոչ անելով դադարեցնել երկկողմ համագործակցությունը։ Մասնավորապես, պատգամավորներին զայրացրել է ԱՄՆ-ի 60 կոնգրեսականների նամակը՝ Բաքվին պատասխանատվության կանչելու «ռազմական հանցագործությունների եւ հայ պատանդների գրավման, Հայաստանի ապօրինի օկուպացիայի համար»։

Քանի որ ԱՄՆ-ն այդքան անաչառ չէ, պատգամավորները (ակնհայտորեն վերեւից հրահանգված) առաջարկեցին, ոչ ավել, ոչ պակաս, դադարեցնել «ապագա ռազմական եւ պաշտպանական կապերի մասին» 1997 թ-ի համատեղ հայտարարութոյւնը, երկու երկրների պաշտպանության նախարարության միջեւ 2013ի «սարքավորումների գնումների եւ փոխադարձ սպասարկման մասին» համաձայնագիրը, դադարեցնել բանակցությւոնները ցանկացած նոր համաձայնագրի շուրջ, վերջնականապես դադարեցնել USAID-ի եւ դրա հետ կապված ծրագրերի գործունեությունը:

Կարծում ենք` այս խորապատկերին Երեւանը COP29 -ի դեմ իր կոչերով ոչնչի չի հասնի, քանի որ միայն Ռուսաստանի ավելի ակտիվ մասնակցությունն ու նրա միջնորդությամբ առարկայական խոսակցությունը կարող է շարժել գործը եւ ազատել հայկական կառավարությանը նոր ու արդեն ճակատագրական զիջումներից։ Հիշեցնենք՝ 1991 թ-ին ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը մնում էր Ռուսաստանի դաշնակիցը ռազմավարական նշանակություն ունեցող կովկասյան տարածաշրջանում, իսկ Ռուսաստանը նրա ազգային անվտանգության գլխավոր երաշխավորն էր: Ընդ որում, հետխորհրդային բոլոր կառավարությունների օրոք Երեւանը ձգտում էր մեծացնել իր արտաքին քաղաքականության բազմավեկտորությունը եւ խուսափել Ռուսաստանից «ավելորդ» կախվածությունից։

Հայ ազգին միավորում էր նրա բաղադրիչների (Սփյուռք-Արցախ-Հայաստան) եռամիասնության գաղափարախոսությունը։ Ընդ որում՝ Հայաստան չի նշանակում  Հայաստանի Հանրապետության տարածք Հայկական ԽՍՀ-ից ժառանգած սահմաններում, այլ հայերի պատմական բնակության շատ ավելի ընդարձակ տարածք։ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ լարվածության գլխավոր աղբյուրը դարռավ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցման սկզբունքորեն տարբեր մոտեցը։ Հայաստանում այդ պետությունները դիտարկվում էին որպես «պատմական թշնամիներ» եւ ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք։

Հայկական դիվանագիտությունը նպատակ էր դրել հասնել Ադրբեջանի նկատմամբ իր պահանջների միջազգային աջակցությանը (ճանաչել ԼՂՀ անկախությունը՝ հետագայում ՀՀ-ին միանալով) եւ Թուրքիային՝ ճանաչել 1915ի Հայոց Ցեղասպանության մեղքը՝ Ցեղասպանության զոհերի ժառանգներին ֆինանսական փոխհատուցմամբ եւ երբեմնի հայաբնակ տարածքների («Վիլսոնյան սահմաններում» կամ ավելի ընդարձակ) Հայաստանին հանձնմամբ։ Ռուսաստանի քաղաքկանությունը հիմնված էր Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համադրման եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կառուցողական հարաբերությունների կառուցման վրա։ Նման մոտեցումը դժգոհություն էր առաջացնում Հայաստանում, բայց հնարավորություն էր տալիս չվերածվել (Թուրքիայի նման) հակամարտության կողմ եւ միջնորդի դեր խաղալ դրա կարգավորման գործում, ինչպես նաեւ սահմանափակել ԱՄՆ/ՆԱՏՕ/ԵՄ ապակառուցողական դերը Սեւծովյան եւ Կասպյան ավազաններում։ 2018 թ-ի «թավշյա հեղափոխությունից» հետո «բազմավեկտոր խուսանավման» ընդհանուր համատեքստում Ռուսաստանի հետ սերտ հարաբրությունների պահպանման ընթացքը շարունակվեց. Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում (2019) Փաշինյանը Ռուսաստանին անվանեց գլխավոր ռազմավարական գործընկեր եւ դաշնակից: ԱՄՆ-ը եւ հավաքական Արեւմուտքի մյուս ներկայացուցիչները դասվել են այն պետությունների շաքին, որոնց հետ Հայաստանն ունի «ռազմավարական օրակարգ եւ գործընկերային հարաբերություններ»։ Հայաստանն աջակցել է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին. այնտեղ են ուղարկվել հայ բժիշկներ եւ սակրավորներ։ 2020ի օգոստոսին ն. Փաշինյանն  ընդունել է Բելառուսում ընտրությունների օրինականությունը եւ շնորհավորել Լուկաշենկոյին հաղթանակի կապակցությաբ (Ի տարբերություն ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ երկրների եւ Ուկրաինայի իշխանությունների):

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում (2020 թ-ի սեպտեմբերի 27-նոյեմբերի 10) կրած պարտությունը հայ հասարակությանը շփոթմունքի եւ շոկի մեջ գցեց։ Հայաստանի ղեկավարությունը փորձեց պարտության մեղքը բարդել Ռուսաստանի վրա՝ ռուսական սպառազինության ցածր որակի, Մոսկվայի՝ Բաքվի հետ դավադրության մեղադրանքների պատրվակով եւ այլն: 2022 թ-ի աշնանը, Ուկրաինական ճակատում առկա դժվարությունները գնահատելով որպես հավաքական Արեւմուտքի հետ հակամարտությունում Ռուսաստանի պարտություն՝ Հայաստանի ղեկավարությունը ընտրություն կատարեց հօգուտ «իսկական ժողովրդավարության» ճամբարի եւ հրաժարվեց արտաքին քաղաքականության բազմավեկտորությունից։ Նվազագույնի է հասցվել Ռուսաստանի հետ համագործակցությունը քաղաքական եւ ռազմակն ոլորտում, սառեցվել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ամեն կերպ ամրապնդվել են կապերը ԱՄՆ-ի / ՆԱՏՕ-ի / ԵՄ-ի հետ, համերաշխություն է ցուցաբերվել «ռուսական ագրեսիայից տառապող» Ուկրաինայի հետ եւ այլն։

Քաղաքական եւ ռազմական ոլորտում համագործակցության դադարեցմանը զուգահեռ, հայկական ղեկավարությունը մտադրություն է հայտնել դիվերսիֆիկացնել տնտեսական կապերն Արեւմուտքի հետ գործընկերության հաշվին։ Ընդ որում՝ ն. Փաշինյանը մտադիր է պահպանել բոլոր տնտեսական շահերն ու արտոնությունները Հայաստանի համար՝ որպես ԵԱՏՄ անդամ: Արեւմտյան դաշնակիցները դեռեւս Երեւանից չեն պահանջում միանալ հակառուսական տնտեսական պատժամիջոցներին։ Սա հնարավորություն է տալիս պահպանել կայուն սոցիալ-տնտսական իրավիճակ եւ նվազագույնի հասցնել Հայաստանի քաղաքական տարանցման սեփական ծախսերը դեպի արեւմուտք։

2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական ընկերակցության (ԵՄ գումարած գործընկեր երկրներ) գագաթնաժողովում ն.փ ԼՂՀ տարածքը պաշտոնապես ճանաչեց որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս, եւ ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխվեց ներպետական խնդիրների կատեգորիա: Դա նշանակում էր՝ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվում էր Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններից՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ, ինչը արժեզրկեց «անվտանգության գոտում» տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատը, հանգեցրեց ադրբեջանական բանակի նոր հարձակմանը, չճանաչված ԼՂՀ ինքնալուծարմանը եւ տեղի հայ բնակչության փախուստ դեպի Հայաստանի տարածք։

Միանշանակ ընտրություն կատարելով հօգուտ «համաշխարհային ժողովրդավարության»՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությւնը ձգտում է ինտեգրվելու հավաքական Արեւմուտքի հետ ընդհանուր «համընդհանուր արժեքների» հիման վրա։ Հայ հասարակության արմատական վերակազմավորման կողմնակիցներն են դրսից ֆինանսավորվող եւ արեւմտյան հատուկ ծառայությունների հետ սերտորեն կապված ՀԿ-ները, կրոնական կազմակերպություններն ու տոտալիտար աղանդները: Տարբեր ՀԿ-ներ գործում են հիմնականում երիտասարդական միջավայրում, կրոնական կազմակերպւթյունները ձգտում են իրենց գործունեության մեջ ներգրավել բոլոր տարիքային խմբերի քաղաքացիների: Աղանդների թիվը անընդհատ աճում է եւ արդեն կազմում է երկրի բնակչության ավելի քան 10% - ը (առավելագույն գնահատականներով՝ մինչեւ 350 հազար մարդ): Առավել ակտիվ եւ բազմաթիվներն են «կյանքի խոսք», «նոր սերունդ», «ռեմա» եւ այլ աղանդները: 2018 թ-ին հիմնականում կրոնական աղանդների շնորհիվ հնարավոր եղավ ապահովել բողոքի ակցիաների կրիտիկական զանգվածայնությունը եւ ստիպել Ս. Սարգսյանին հրաժարվել իշխանությունից:

Հասարակության մեջ պահպանվող «պարտվողական սինդրոմը», շփոթվածությունն ու հուսահատությունը Հայաստանի բնակչության մեծամասնությանը վերածում են անձնական կյանքի եւ սեփական շահերի վրա կենտրոնացած «քաղաքական ճահճի»։ Նման իրավիճակում ցրված ընդդիմության համար դժվար է զանգվածային աջակցություն ստանալ ընտրություններում կամ բողոքի ակցիաներում։ Հայաստանը կարող է վերադառնալ արտաքին քաղաքականության բազմավեկտոր ուղեգծին, եթե Ռուսաստանը հասնի Ուկրաինական ուղղությամբ դրված նպատակներին։ Ռազմական գործողությունների ձգձգման դեպքում ներկայիս ղեկավարության կողմից արեւմտամետ արտաքին քաղաքական կուրսի փոփոխության կամ իշխող վարչակարգի՝ ազգային ուղղվածություն ունեցող ուժերի փոփոխության հեռանկարը (վրացական սցենարը) քիչ հավանական է թվում։ 2024 թ-ի փետրվարին ն. փ հայտարարեց ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին։ Կազմակերպությանը վերադառնալու պայման է դարձել 2022-2023-երին տեղի ունեցած սահմանային հակամարտությունների ընթացքում Ադրբեջանի՝ որպես ագրեսորի գործողությունները միանշանակ դատպարտելու եւ Հայաստանի՝ որպես ագրեսիայի զոհի նկատմամբ իր դաշնակցային պարտքն ամբողջությամբ կատարելու պահանջը։ Իրավիճակի կարգավորմանն ուղղված ՀԱՊԿ-ի առաջարկած միջոցները (սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություններ ուղարկելը եւ այլն) մերժվել են Հայաստանի ղեկավարության կողմից:

ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում անդամ պետություններից մեկի կամքով կազմակերպության «անդամակցության սառեցում»: 19-րդ հոդվածը ամրագրում է անդամ պետությունների՝ կազմակերպությունից դուրս գալու իրավունքը եւ սահմանում է դրա ձեւակերպման հետեւյալ կարգը՝ դուրս գալու մասին պաշտոնական ծանուցում՝ դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ, կազմակերպության շրջանակներում իրենց պարտավորությունների կարգավորում եւ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից անդամության դադարեցման հաստատում։ 20-րդ հոդվածը նախատեսում է՝ անդամ պետության կողմից ՀԱՊԿ կանոնադրության դրույթների, խորհրդի որոշումների եւ դրանց կատարման համար ընդունված կազմակերպւթյան այլ մարմինների որոշումների չկատարման դեպքում Խորհուրդը կարող է որոշում ընդունել նրա մասնակցությունը կասեցնելու կամ ՀԱՊԿ-ից հեռացնելու մասին: Միջոցառումներին մասնակցության դադարեցումը, ղեկավար մարմինների աշխատանքի բոյկոտը եւ Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը խախտում են կազմակերպության կանոնադրությունը եւ ընկնում 20-րդ հոդվածի գործողության տակ: Երկար ժամանակ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ. Ռուսաստանի ղեկավարությունը եւ ՀԱՊԿ ներկայացուցիչները ձեռնպահ են մնում Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի կիրառման հնարավորության քննարկումից եւ կոչ են անում նրա ղեկա»արությանը կատարել իրենց «վերջնական ընտրությունը» ՀԱՊԿ անդամակցությունը պահպանելու կամ դուրս գալու վերաբերյալ: Ընդ որում՝ ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի անդամակցության կամ դուրս գալու հեռանկարները ներկայումս որոշվում են ոչ այնքան Հայաստանի ղեկավարության, որքան նրա արեւմտյան գործընկերների կողմից՝ Ռուսաստանի հետ նրանց հակամարտության համատեքստում:

 

Ալեքսանդր Կռիլով 

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի