|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Իսրայելական լրատվամիջոցներն ու ականատեսները հայտնում են, որ իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հարավային հատվածին, մինչդեռ Իսրայելի ռազմական պաշտոնյան մեղադրել է «Համաս»-ին հրադադարի խախտման և զորքերի վրա հարձակման համար։
Պաղեստինցի ականատեսները AFP-ին հայտնել են, որ մարտեր են սկսվել Ռաֆահ քաղաքի հարավային հատվածում, որը դեռևս Իսրայելի վերահսկողության տակ է: Այնուհետև հաջորդել են օդային հարվածները։
Իսրայելի ռազմական պաշտոնյան, որը չի հաստատել օդային հարվածների մասին լուրը, այսօր հայտարարել է, որ «Համասը» մի քանի հարձակումներ է իրականացրել Գազայի տարածքում գտնվող իսրայելական ուժերի դեմ։