|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իսրայելական բանակը զորավարժություններ է սկսում Լիբանանի հետ սահմանին։ Այս մասին հաղորդում է Times of Israel-ը՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը։
«Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ սկսում են նախապես պլանավորված, հնգօրյա, լայնածավալ զորավարժություններ Լիբանանի հետ սահմանի երկայնքով և այդ տարածքի իսրայելական բնակավայրերում», – ասվում է հայտարարության մեջ։
Այսօր երեկոյան սկսվող և հինգշաբթի օրը ավարտվող զորավարժությունները կուսումնասիրեն տարբեր սցենարներ, այդ թվում՝ տարածքի պաշտպանությունը և անմիջական սպառնալիքներին արձագանքը։
ԻՊՈւ-ն զգուշացրել է պայթյունների հնարավորության և անօդաչու թռչող սարքերի, օդային և ծովային ակտիվության աճի մասին։