Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Yerkir.am-ի տաղավարում հյուրընկալվել է Ագրարային համալսարանի դասախոս Սերգեյ Հարությունյանը, ով 1982 թվականին ընդգրկված է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև վարչական շրջանների ճշգրտման հայկական հանձնաժողովում, որն այն ժամանակ գլխավորել է Վլադիմիր Մովսիսյանը: Սահմնանազատման հանձնաժողովը գործել է շուրջ 4 տարի։ Ըստ Սերգեյ Հարությունյանի՝ այդ ժամանակ 3 հանձնաժողով է ստեղծվել՝ հայկական, ադրբեջանական և ռուսական․ յուրաքանչյուր հանձնաժողով կազմված էր 3 մասնագետ-անդամից և հանձնաժողովի նախագահից։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին ամենաթարմ քարտեզները, որոնք իրավաբանական հիմք ունեն, եղել են 1988 թվականին։ Ըստ մեր զրուցակցի՝ այդ ժամանակ վարչական տարածքները ճշգրտելիս հիմք է ընդունվել 1945 թվականի քարտեզը։ Իսկ արդեն 1988 թվականին ստորագրված արձանագրությունների արդյունքում Հայաստանը ստացել է 14.450 հեկտար տարածություն։
Մեր զրուցակիցն ասում է, որ այդ ժամանակ անգամ անկլավների մասին խոսք չի եղել, որպես այդպիսին անկլավ գոյություն չի ունեցել։
Մանրամասն՝ տեսանյութում։