կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-10 12:52
Քաղաքական

Այն, որ իշխանությունները սահմաններն անցել են, անհետևանք չի մնալու. Ագնեսա Խամոյան

Այն, որ իշխանությունները սահմաններն անցել են, անհետևանք չի մնալու. Ագնեսա Խամոյան

Իշխանությունը խուճապի մեջ է, իսկ այդ խուճապն էլ պայմանավորված է նրանով, որ «Դիմադրություն» շարժումը օր օրի թափ է հավաքում: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, անհնազանդության երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Փաշինյանը փորձում է շարժումը մարել՝ իր տրամաբանությամբ, և դիմում է հին ու «բարի» մեթոդներին. բոլոր իշխանությունների ժամանակ այդ ամենը գործի է դրվել: Անբարոյականություն է, երբ այդ գործողղությունների մեջ ներքաշվում են տարեց մարդիկ»,- ասաց պատգամավորը:

Ըստ Ագնեսա Խամոյանի՝ այն, ոև, որ իշխանությունները սահմաններն անցել են, անհետևանք չի մնալու, և նրանք հնարավորություն չեն ունենա կասեցնել այս շարժումը:

«Ապօրինի ազատազրկումների հարցով․ Ս.Բագրատյանի որդին, որը մարդ էր ծեծել, հիմա հետախուզման  մեջ է: Ն.Փաշինյանի ավտոշարասյանը ուղեկցող վարորդը, որ հղի կնոջ էր վրաերթի ենթարկել, հիմա ազատության մեջ է: Այսինքն՝ երբ գործը վերաբերում է ընդդիմադիրներին, անմիջապես ձերբակալություն, կալանք, իսկ երբ գործը  վերաբերում է իրենց իշխանությանը՝ օրենքը թույլատրում է իրենց թողել ազատության մեջ»,- եզրափակեց Ագնեսա Խամոյանը:

Նշենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր՝ ժամը 12-ին, չորս ուղղությունով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ։ Առաջին երթը կմեկնարկի Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից, և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։

Ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։