|
Փոխարժեքներ
27 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագիծ և տեղում ծանոթացել պաշտպանական համակարգի վիճակին:
Նախագահն «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներ է հանձնել մի խումբ զինծառայողների` ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ թշնամու ոտնձգությունները կասեցնելու և արժանի հակահարված տալու համար:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ այսուհետև ևս կարվի ամեն ինչ` պետության սահմաններն ամուր և անվտանգ պահելու ուղղությամբ:
Արցախի նախագահի կայքի հաղորդմամբ` Բակո Սահակյանին ուղեկցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, այլ պաշտոնյաներ: