Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե անհրաժեշտ չէ՞ր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական միության բարձրագույն խորհրդի նիստում պատասխաներ Ղազախստանի նախագահ Նազարբաևին, ով ընթերցեց Ադրբեջանի նախագահ Ալիևի նամակն այն մասին, որ Հայաստանը պետք է անդամակցի միությանը առանց Ղարաբաղի, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց. «Գիտե՞ք, այնպես չէ, որ հենց նույն պահին անպայման պետք է արձագանքես, դա КВН հո չի՞, որ անպայման պետք է տվյալ պահին արձագանքես, որ դուրս գա՝ տեղը դրեցիր»: Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ առջևում պատասխանելու առիթներ դեռ կլինեն:
Հարցին, թե արդյո՞ք Ս. Սարգսյանի լռությունը միջազգային հանրությունը չի՞ ընկալի որպես համաձայնության նշան, Ռուստամյանը հակադարձեց. «Չէ, ի՞նչ համաձայնության նշան, մանավանդ, երբ Նազարբաևը միջնորդավորված է խոսում, անձամբ իր տեսակետները չի ներկայացնում: Առջևում դեռ կլինեն առիթներ, երբ կոնկրետ անդամակցության հարցը կլուծվի ու առիթ կլինի, որ Նազարբաևի բացած հարցից չխուսափենք, չանտեսենք այն ու պատասխան տանք: Բացել եք, բարի եղեք խորանալ. սա մեզ համար առիթ է, որ կարողանանք մեր շահերը պաշտպանել»: