Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ջերմորեն շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդի կյանքում անգնահատելի դեր ունեցող Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (AGBU Armenia AGBU) հիմնադրման 115-ամյակի առթիվ:
ՄԻՊ-ից Yerkir.am-ին հայտնում են ՄԻՊ-ի շնորհավորանքում ասվում է. «ՀԲԸՄ-ի անուրանալի ջանքերը տասնամյակներ շարունակ միտված են եղել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միջեւ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը։ Արցախը քաղաքակիրթ աշխարհի մաս դարձնելու գործում միությունը տարել եւ շարունակում է տանել հսկայածավալ աշխատանք՝ ի նպաստ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության։
Հայկական ինքնության, կրոնի, մշակույթի պահպանման ու զարգացման հարցերը մշտապես գտնվել են ՀԲԸՄ-ի առաջնային ուշադրության կենտրոնում: ՀԲԸՄ-ի կրթության ծրագրերի շնորհիվ հազարավոր մարդիկ կարողացել են ստանալ բարձրորակ կրթություն եւ ստացած գիտելիքներով նպաստել Հայրենիքի հզորացմանը:
Մարդասիրական առաքելությունը, որը միությունն իրականացնում է Արցախում, Հայաստանում, Սիրիայում, Լիբանանում եւ այլուր, անուրանալի նշանակություն ունեն տարատեսակ աղետների ու պատրերազմների հետեւանքով անելանելի վիճակում հայտնված մեր հայրենակիցների կյանքում։
Մաղթում եմ, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության առաքելությունն այսուհետեւ ուղղված լինի միմիայն հանուն կայուն զարգացմանը, այլ ոչ թե դժվարին իրավիճակների հետեւանքների վերացմանը։
Մեկ դարից ավելի ձգվող մարդասիրական առաքելության ու հայապահպան գործունեության համար Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր օրնիբուն աշխատանքով է վաստակել իր վառ դերը հայոց պատմության մեջ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայկական բարեգործական ընդհանուր միության բոլոր աշխատակիցներին 115-ամյա պատմություն ունեցող թիմի անդամ լինելու առթիվ։
Հատուկ ենք արձանագրում, որ ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակը մշտապես եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողքին: Մենք միասին ոչ միայն իրականացրել ենք կրթական, իրազեկման ծրագրեր, մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքների աջակցմանն ուղղված քայլեր, այլ նաեւ ադրբեջանական զինված հարձակումների հետեւանքով մարդու իրավունքների խախտումները աշխարհին ճշգրիտ ներկայացնելուն ուղղված միջոցառումներ:
Հատկապես գնահատելի է ՀԲԸՄ դերը 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները վերլուծելու եւ աշխարհին ներկայացնելու հարցում: