Փոխարժեքներ
22 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.84 |
EUR | ⚊ | € 412.8 |
RUB | ⚊ | ₽ 3.9992 |
GBP | ⚊ | £ 488.34 |
GEL | ⚊ | ₾ 139.95 |
Ռազմական հետախուզության վարչությունն ու ՄՈՍԱԴՆ առնվազն մի քանի ամիս հետեւել են օբյեկտին, հնարավոր է՝ ոչ առանց «Ասադի ռեժիմի» ֆունկցիոներներից իրենց գործակալների օգնության: Արեւելագետ Կիրիլ Սեմյոնովը՝ հողւմ անելով աղբյուրին, գրում է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ «Հըզբոլլահի» խմբերը դուրս են բերվել Սիրիայի առանցքային շրջաններից, որտեղ նրանք ապահովում էին ճակատների կայունությունը... հենց Ասադի պահանջով: Դա վերաբերում է նաեւ Հալեպին, որտեղ տեղակայված էր Հանրապետական գվարդիայի 30-րդ դիվիզիան, որի առանցքը կազմում էին ԻՀՊԿ եւ «Հըզբոլլահ» խմբերը, որոնք լքել էին տարածաշրջանը»: Իբր 2023 թ-ի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գրոհայինների ակնհայտ ոչ պատահական գրոհից առաջ, որը Նեթանյահուի ռեժիմին տվեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծելու բաղձալի առիթ, Հըզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլայի եւ Լեւանտում ԻՀՊԿ ուժերի հրամանատար Մոհամեդ Ռեզա Զահեդիի հետ լարված հանդիպման ընթացքում Բաշար Ասադը պահանջել է Սիրիայում իրանական եւ լիբանանյան (Հըզբոլլահ) ուժերի վերատեղակայում եւ նրանց դուրսբերում մի քանի առանցքային նահանգներից՝ ներառյալ Հալեպը, Համան եւ Հոմսը: Աղբյուրի խոսքով՝ Նասրալլան Ասադին նախազգուշացրել է այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկել՝ հայտարարելով. «նման դուրսբերումը նշանակում է, որ (տարհանված ուժերը) չեն վերադառնա Սիրիա, անկախ այն բանից, թե որքան կրիտիկական կդառնան սպառնալիքները», եւ նախազգուշացրել՝ դա «ճանապարհ կբացի ահաբեկչական հարձակումների վերսկսման համար եւ կվտանգի Սիրիային կրկին կործանման տանել»:
Այսպիսով, կարելի է ասել, որ Ասադի հրաժարումը սատարելու Իրանի եւ Լիբանանում, Իրաքում եւ Եմենում նրա դաշնակիցների կողմից Իսրայելի դեմ հայտարարված «ճակատների միասնությունը», ըստ էության, նրա վերջնական փլուզման պատճառ դարձավ: Իսրայելի դեմ արշավին ռեժիմի ակտիվ մասնակցությունը ոչ միայն կպահպաներ, այլեւ կմեծացներ Սիրիայում «Դիմադրության առանցքի» կազմավորումների թիվը եւ կապահովեր անհրաժեշտ կայունություն:
Ասադի ռեժիմը ոչ միայն վախենում էր Իսրայելից եւ նրա հարձակումներից՝ նրան հանձնելով իրանամետ ուժերի տեղակայման վայրերը, այլեւ չափազանց ընկալունակ էր ԱՄԷ-ի ազդանշանների նկատմամբ, որոնք նրան դրդում էին կրճատել կապերն «առանցքի» հետ Գազայի եւ Լիբանանի հակամարտության ֆոնին, այն դեպքում, երբ Իդլիբի սուրն արդեն բերվել էր մահացու հարվածի համար, եւ նա պետք է վախենար հենց դրանից՝ մեն-մենակ մնալ Ջոլանիի հետ»:
Ռազմական փորձագետների կարծիքով՝ Սիրիայում ՑԱԽԱԼ-ի սեպտեմբերյան գործողությունը եւ դրա նման գործողությունները, որոնք տեղի են ունեցել ավելի վաղ, վկայում են մեծ հեռավորությւնների վրա գործողություններ իրականացնելու Իսրայելի աճող պատրաստակամության մասին: Ավելին՝ Սիրիայում Իսրայելի գաղտնի գործողության մանրամասների բացահայտումն ազդարարում է Իրանին հնարավոր հարվածի պլանների մասին, որի նպատակահարմարության մեջ Նեթանյահուի ռեժիմը փորձում է համոզել Թրամփի վարչակազմին:
Իրանի միջուկային օբյեկտներին հավնական հարվածի մասին խոսակցությւոններն ակտիվացել են Սպիտակ տանը պահակախմբի փոփոխության նախօրեին Թեհրանի կողմից «միջուկային» ռազմավարության վերանայման նախանշանների ֆոնին: Արեւմտյան քարոզչության տարածվող նարատիվի համաձայն՝ «այաթոլլաների ռեժիմը» խոցելի է Գազայում եւ Լիբանանում ՀԱՄԱՍ-ի եւ Հեզբոլլահի ուղղությամբ Իսրայելի ռազմաօդային ուժերի մի շարք հարվածներից, հոկտեմբերի 26-ին իրանական ՀՕՊ-ին վնասած հարձակումից եւ Մերձավոր Արեւելքում «Դիմադրության առանցքի» բաղադրիչներից մեկը հանդիսացող «Ասադի ռեժիմի» փլուզումից հետո:
Շատ հետազոտողներ համակարծիք են՝ Թեհրանը երկընտրանքի առաջ է.ձեռնամուխ լինել իրանամետ զինված խմբավորումների մարտունակության, ՀՕՊ համակարգերի եւ հրթիռների արտադրության հնարավորությունների վերականգնմանը, թե՞ արագացնել միջուկային ռումբի արտադրության աշխատանքները, ինչի մասին ակնարկում է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (AEOI) նախկին ղեկավար Ֆարիդուն Աբբասիին վերջերս տված հարցազրույցում: Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը հայտնել է հունվարի 2-ին Ջո Բայդենի մոտ «իրանական հարցի» վերաբերյալ արտաքին անվտանգության արտակարգ խորհրդակցության մասին, որի մասնակիցները, իբր, քննարկել են Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը, եթե հետախւզությունը հաղորդի մերձավորարեւելյան երկրի «միջուկային ճեղքման» մասին առաջիկա շաբաթներին: Ավելի վաղ՝ դեկտեմբերին, Ջեյք Սալիվանը պատմել էր՝ Բայդենի վարչակազմը իր իրավահաջորդի թիմին տեղեկացրել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության մասին:
Մինչդեռ Նեթանյահուի ռեժիմը մարտական տրամադրվածություն է ցուցաբերում Մեծ Իսրայելի կառուցման գործում: Ալ-Մանարա եւ Ալ-Վահդա ամբարտակների եւ մի շարք այլ ռազմավարական օբյեկտների գրավումից հետո ՑԱԽԱԼ-ի վերահսկողության տակ է գտնվում Սիրիայի ջրամատակարարման 30% - ը եւ Հորդանանի ջրամատակարարման 40% - ը: Հետեւելով ՀԱՄԱՍ-ի եւ Հըզբոլլահի նկատմամբ կոշտ գծին՝ Թել Ավիվում ակնհայտորեն պատրաստ են կռվել մի քանի ուղղություններով, մինչդեռ իրանամետ ուժերի հիմնական մասը Սիրիայից մասամբ Իրաք է անցել, մասամբ՝ Լիբանան եւ Իրան:
Այսպիսով, չնայած Թրամփի հայտարարությանը, որը դեկտեմբերի սկզբին խոստացել էր դադարեցնել «օտարերկրյա պատերազմների մեջ մտնելը, որոնց մեջ ԱՄՆ-ն առանց անհրաժեշտության մտել է», ռազմական էսկալացիայի մեջ չափազանց շատ են շահագրգռված, եւ զինված առճակատումը հազիվ թե հնարավոր լինի հակադարձել:
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի