|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ՀԱՊԿ ուժերին Ղազախստան գործուղելու առաջարկին ։
Նա մասնավորապես նշել է.
«Հեղափոխականներին բռնաճնշելու համար ՀԱՊԿ ուժերին Ղազախստան գործուղելու կապակցությամբ խորհրդակցություն անցկացնելով ու այդ մասին որոշում ընդունելով պայթեց կապիտուլյանտի գուցե վերջին ամենախոշոր միֆը՝ «թունդ հեղափոխական» լինելու հավակնությունը:
Իհարկե չի ուշանալու արդարացումը:
Իրենն իբր «թավշյա, ոչ-բռնի ու ժողովրդական» էր, իսկ ղազախների՞նը:
Պարզ չէ՞:
«Ոչ-թավշյա ու բռնի» ու հետևաբար դրա դեմ բռնության գործադրումն արդարացված է:
Մի կասկածեք, որ կեղծ հեղափախականը ՀԱՊԿ-ի օգնությամբ Ղազախստանում հեղափոխականներին ճնշելու համար արել է ամեն ինչ:
Պարզ չէ, թե ինչո՞ւ:
Պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ին չդիմած դավաճանին իր դեմ հասարակական մոտալուտ պայթյունը ճնշելու համար ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելու համար նախընթաց է անհրաժեշտ, չէ՞»: