|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Օգոստոսի 22-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ 2014-2015թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության վիճակահանությունը:
Հայաստանի Գավաթի խաղարակությանը կմասնակցեն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության թիմերը: Պայքարը կսկսվի 1/4 եզրափակչից որտեղ կհանդիպեն հետևյալ զույգերը՝ «Ուլիս»-«Բանանց», «Միկա»-«Գանձասար», «Փյունիկ»-«Շիրակ» և «Արարատ»-«Ալաշկերտ»: Առաջին հանդիպումները կկայանան սեպտեմբերի 17-ին և հոկտեմբերի 1-ին: Պատասխան խաղերը նշանակված են հոկտեմբերի 22-ին և նոյեմբերի 5-ին:
Կիսաեզրափակիչներում միմյանց հետ կմրցեն «Միկա»-«Գանձասար»/«Ուլիս»-«Բանանց» և «Փյունիկ»-«Շիրակ»/«Արարատ»-«Ալաշկերտ» զույգերի հաղթողները: Այս հանդիպումները կկայանան 2015թ. մարտի 18-19-ին և ապրիլի 15-16-ին:
Եզրափակիչ հանդիպումը կկայանա 2015թ. մայիսի 6-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: