|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ժամեր առաջ մահափորձ է կատարվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ: Տեղեկությունների համաձայն` նրա վրա կրակել են Տպագրիչների փողոցում՝ իր տան շքամուտքի առաջ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Yerkir.am-ին հայտնեցին, որ Հայրիկյանն իրենց մոտ է տեղափոխվել աջ անրակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով, սակայն հրաժարվեցին գնահատել նրա վիճակը: Հայրիկյանի գիտակցությունը տեղն է, բայց վիրահատության կենթարկվի: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Տպագրիչների փողոցը շրջափակված է ոստիկանների կողմից: Ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են կրակված հրազենի գնդակ: Գետնին ընկած է բանալիների տրցակ, որը, հավանաբար, Պ. Հայրիկյանինն է: