|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է, որ դատարանն արդարացրել է պատգամավոր Մհեր Սահակյանին։
«2023թ. մարտի 31-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի փաստով այսօր Երևան քաղաքի քրեական դատարանն ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ կայացրել է վերդիկտ։ Դատարանը վճռել է.
1) խուլիգանության մեղադրանքով (ՔՕ 297 հոդվածի 1-ին մաս) Սահակյանին արդարացնել.
2) ծանրացնող հանգամանքով առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածը (ՔՕ 171 հոդվածի 2-րդ մաս) վերաորակել առանց ծանրացնող հանգամանքի՝ թեթև վնաս պատճառելու հոդվածի (նույն հոդվածի 1-ին մաս), և դրանում Սահակյանին ճանաչել մեղավոր։
Լրացուցիչ դատալսումները նշանակվել են հոկտեմբերի 1-ին։
Պաշտպաններ՝
Ռուբեն Հակոբյան
Ռուբեն Մելիքյան»։