Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարիրե Ավետիսյանի վճռին, որով նա մերժել է «Ժողովուրդ»-ի ներկայացրած հայցն ընդդեմ գործարար Խաչիկ Խաչատրյանի: Թերթը Խ. Խաչատրյանից պահանջում էր ներողություն խնդրել իր լրագրողին վիրավորելու՝ «պրաստիտուտկա» անվանելու համար:
«Թեև ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածում հստակ մատնանշված է, որ «մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից», այնուամենայնիվ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը պարտվեց դատարանում: Դատավորը ոչ միայն իր վճռով արդարացրեց գործարարի խուլիգանական արարքը, այլև պարտադրեց «Ժողովուրդ»-ից բռնագանձել 100 հազար դրամ՝ Խաչիկի փաստաբանների համար (չհաշված 6.4 մլն դրամի պահանջը, որի քննությունը դեռ շարունակվում է):
Ստացվում է, որ լրագրողների հետ փողատերերը կարող են վարվել այնպես, ինչպես պատահի, քանի որ դատարանները կանգնած են փողի իշխանության կողքին: Սա է Սերժ Սարգսյանի ասած ապահով Հայաստանը»,- գրում է թերթը և հավելում. «Վերը նկարագ րվածից ենթադրվում է, որ այսուհետ ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է զանգահարել Խաչիկ Խաչատրյանին, դատավոր Նաիրա Ավետիսյանին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին և նրանց անվանել «պրաստիտուտկա»՝ մնալով անպատիժ»: