կարևոր
3841 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-08 11:13
Քաղաքական

Բաքվի պետական ​​համալսարանի ուսանողներին տանում են Լաչին՝ քննությունները նշանակելու խոստումով

Բաքվի պետական ​​համալսարանի ուսանողներին տանում են Լաչին՝ քննությունները նշանակելու խոստումով

hraparak.am-ը գրում է․

Ադրբեջանցի ուսանողական իրավապաշտպան Ֆարիդ Իմանովը հայտնել է, որ Բաքվի պետական ​​համալսարանի ղեկավարությունը ուսանողներին խոստացել է, որ նրանք «բացակա» չեն ստանա, եթե միանան Լաչինի ճանապարհին տեղի ունեցող ցույցերին։ Նրանց նաև խոստանում են քննություններին նշանակել 51 բալ, եթե նույնիսկ դրանք չհանձնեն: Ավելին, ավելի բարձր գնահատական ​​ցանկացողների համար կկազմակերպվի լրացուցիչ քննություն։

Հաղորդվում է, որ նման բուհերը հանրապետությունում շատ են, դրանց ցանկը հանրությանը կներկայացվի ավելի ուշ։