Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ասում են՝ կրթության նախարարն այս շենքերից մեկում է՝ նաև դրա համար են դռները փակել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, որի գլխավորությամբ երթը կանգ առավ Երևանի պետական համալսարանի դիմաց։
«2018 թ-ին էն մի հոգին, որ ներխուժեց այս շենք, ասաց՝ ներխուժում եմ, որպեսզի բուհերը ապաքաղաքականացնեմ։ Այս այս բուհի ռեկտորը, խորհրդի բազմաթիվ անդամներ ՔՊ-ական են․ մենք նաև լուծելու ենք այդ հարցը և իրականում բուհերը ապաքաղաքականացնելու ենք»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա կոչ արեց ուսանողներին ու դասախոսական կազմին միանալ ժողովրդի պայքարին։
«Դասադուլ»՝ վանկարկեցին ցուցարարները։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման կոչով մասշտաբային անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում։ Երթևեկությունը կաթվածահար է։ Ֆրանսիայի հրապարակում արդեն երկրորդ գիշերը վրաններում են անցկացնում Փաշինյանին ապազգային կառավարման դեմ դուրս եկած արժանապատիվ քաղաքացիները։
Մանրամասն՝ տեսանյութում․