Փոխարժեքներ
17 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.94 |
EUR | ⚊ | € 453.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6143 |
GBP | ⚊ | £ 522.45 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Ուինդսորի պալատում պաշտոնական արարողությամբ ընդունեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը Միացյալ Թագավորություն է ժամանել իր երկրորդ պետական այցով։
Հանդիպումը ուղեկցվեց բարձր մակարդակի արարողակարգով․ Թրամփին և նրա կնոջ՝ Մելանիա Թրամփին, դիմավորեցին թագավորական պահակախմբի հանդիսավոր երթով։
Արարողությանը մասնակցեցին շուրջ 1,300 զինվորական և 120 ձի, ինչպես նաև հնչեցին երկու երկրների ազգային օրհներգները։ Այցի շրջանակում Թրամփը և Չարլզ III-ը միասին ստուգեցին թագավորական պահակախումբը՝ ըստ բրիտանական պետական ավանդույթի։
Թրամփի երկրորդ պետական այցը Միացյալ Թագավորություն համարվում է պատմական, քանի որ նախկինում ոչ մի ԱՄՆ նախագահ նման պատիվ չի ունեցել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր: Նախատեսվում է, որ հանդիպման արդյունքներով կողմերը կհրապարակեն համատեղ հայտարարություն։
Թրամփի այցը Բրիտանիա չի անցել առանց բողոքի ակցիաների․ Լոնդոնում և մի շարք այլ քաղաքներում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ արտահայտելով իրենց դժգոհությունը նրա քաղաքականությունից։ Բողոքի ակցիաների մասնակիցները հանդես են եկել տարբեր կարգախոսներով, մասնավորապես՝ կապված Ուկրաինայի պատերազմի, կլիմայի փոփոխության և միջազգային քաղաքականության հարցերով։
Թրամփը նաև հանդիպելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Քննարկվելու են երկկողմ հարաբերությունները:
Նախատեսվում է, որ այցը կավարտվի պետական ընթրիքով՝ Վինձորի պալատում, որին կմասնակցեն բրիտանական արքայական ընտանիքի անդամները և բարձրաստիճան բրիտանացի պաշտոնյաներ։