|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօրվա մամուլի ասուլիսում, դիմելով լրագրողներին, ասաց` եթե երկնքին նայեն, ապա կտեսնեն` ինչ է կատարվում:
«Դարձել ենք պատերազմական Բեյրութ. էլեկտրալալերի «սարդոստայնն» անկազմակերպ, փնթի է, էլ չեմ խոսում գազի խողովակների մասին: Էս վեց ամսվա ընթացքում այդպիսի մեծածավալ աշխատանք կարելի՞ է կատարել: Դուք գիտե՞ք` ինչ արժե գազի` մեկ կմ խողովակը ողի մեջ թաղելը: Ամբողջ աշխարհում բաց խողովակ չկա, դա խայտառակություն է: Կրկնում եմ` փող չկա, ջան, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա:
Մեսչյանը չի կարողանում հասկանալ` քաղաքը գումար արտադրող ամենամեծ մեքենան է, բայց Երևանը սուբսիդիայի, դոտացիայի վրա է, ինչն իր համար վիրավորական է: Նշում է` քաղաքն անգամ երկու շենքի գումար չունի, որ վթարային շենքի բնակիչներին տեղավորի: «Ընկած սրան-նրան պետք է խնդրենք, որ մի երկու բնակարան կառուցի, վիրավորական է: Եղած հնարավորությունների մեջ փորձում ենք անել հնարավորը: Կդզվի՞ այս ամեն ինչը: Իհարկե, կդզվի, ուղղակի նոր է սկսվել այս ամեն ինչը»,- խոստացավ Երևանի գլխավոր ճարտարապետը: