Փոխարժեքներ
17 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.94 |
EUR | ⚊ | € 453.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6143 |
GBP | ⚊ | £ 522.45 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Կենսաթոշակառու Դավիթ Հակոբյանը «ՀայաՔվեի» մամուլի ասուլիսում ասաց, որ նվազագույն կենսաթոշակը՝ 36․000 դրամը, չի ապահովում անգամ նվազագույն սոցիալական զամբյուղը (77․000 դրամ) և կենսապահովման զամբյուղը (41․000 դրամ)։ Նրա խոսքով՝ թոշակառուները դարձել են հասարակության ամենախոցելի խավը․ դեղորայքի, կոմունալ ծառայությունների, տրանսպորտի ու հարկերի մշտական թանկացումները նրանց թողնում են ծանր վիճակում։ Հակոբյանը նշեց, որ կենսաթոշակառուների գնողունակությունը վերջին յոթ տարում նվազել է, և իշխանությունները ոչ միայն անուշադրության են մատնում այս խավին, այլև նոր հարկային պարտավորություններով ծանրաբեռնում։ Նա ընդգծեց, որ «ՀայաՔվեի» ծրագրի առանցքային նպատակներից մեկն է թոշակները 50%-ով բարձրացնել։
Մանրամասն՝ տեսանյութում։