Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին և դրա պատճառներին: Նա նախ կարծիք հայտնեց, որ սահմանադրական նորմերը կյանքի կոչվելուց հետո միայն որոշ խնդիրներ կստանան իրենց լուծումները: Սակայն դա 1 կամ 2 օրում չի լինի, դրանք պահանջում են հետևողական ու քրտնաջան աշխատանք: Իսկ այս պահի դրությամբ օրենսդրական դաշտում իրականացվում է մեծածավալ աշխատանք:
«Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ մենաշնորհների կամ շուկաների գերկենտրոնացվածության խնդիրը հեշտ է լուծել` մեկ թարս նայելով կամ գրչի մեկ ստորագրությամբ: Այդքան հեշտ որ լիներ, շատ զարգացած երկրներ չէին ունենա այդ խնդիրը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք վարչապետի հրաժարականը անակնկալ չէր, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ որևէ նախարարի, առհասարակ, նախապես չեն ասում, որ վարչապետը պետք է հրաժարական տա, մանավանդ, որ այդպիսի քննարկում կառավարությունում չի եղել: Վարչապետի հրաժարականն ինքնին նշանակում է կառավարության հրաժարական, և նախարարները, ըստ Սահմանադրության, շարունակելու են իրենց գործունեությունը, քանի դեռ նախագահի կողմից նոր հրամանագիր չի ստորագրվում: Եվ այդ առումով, ըստ Արծվիկ Մինասյանի, դա ցանկացած նախարարի համար կարող է անակնկալ լինել:
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի կողմից երկու փուլով` կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրով ներկայանալու փաստին, Արծվիկ Մինասյանը ողջունեց այդ հանգամանքը` նոր վարչապետն արդեն պատրաստ ծրագրով է անցնում աշխատանքի, քանի որ լուրջ վերանայումների անհրաժեշտություն կա: Միևնույն ժամանակ, դա չի նշանակում, որ մինչ այժմ գործող կառավարությունն ու վարչապետը սխալ էին վարվում, այլ նոր մարտահրավերներին համապատասխան արագ մի քանի գործողություններով պետք է վերականգնել ժողովրդի հավատն ու տնտեսական որակական ցուցանիշները:
Արծվիկ Մինասյանը նոր վարչապետի մասին ասաց, որ նա պրոֆեսիոնալ մենեջեր էր, երբ Երեւանի քաղաքապետն էր: Նա հույս հայտնեց, որ կարճ ժամանակ հետո տնտեսական կյանքում ականատես կլինենք ցուցանիշների բարելավումների: