կարևոր
3715 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-23 23:47
Քաղաքական

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները հին ու խորը արմատներ ունեն․ Պուտին

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները հին ու խորը արմատներ ունեն․ Պուտին

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները հին ու խորը արմատներ ունեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Դուք նշեցիք մեր երկկողմ հարաբերությունները, որոնք նույնպես դաշնակցային են, դրանք հին ու խորը արմատներ ունեն։ Նույնիսկ այդ պատմության մեջ խորանալու կարիք չկա։ Մեզ համար արդեն պարզ է, թե դա ինչ է, ինչ նշանակություն ունի մեր երկկողմ հարաբերությունների համար։ Դե, ինչ վերաբերում է այսօրվան, ապա իսկապես, եթե անցյալ տարի ապրանքաշրջանառությունն աճել է 19 տոկոսով, ապա այս տարվա ինն ամիսներին՝ 67 տոկոսով։ Այո, դա կապված է այսօրվա յուրահատկություններով, բայց իհարկե, դա լավ ներդրում կլինի կուտակելու եւ ապագայի համար»,- նշել է ՌԴ ղեկավարը։